Գոտկատեղի շուրջ ճարպի կուտակումները շատ մասնագետների կարծիքով շատ վնասակար են առողջության համար. այսպես կոչված ներքին ճարպակալումը դիաբետի, նյութափոխանակային համախտանիշի եւ շատ այլ խնդիրների զարգացման գլխավոր գործոններից մեկն է: 

1. Նախաճաշը բաց թողնելը

Նախաճաշը բաց թողնելը դանդաղեցնում է նյութափոխանակությունը եւ Ձեզ զրկում է էներգիայից, արդյունքում Դուք սկսում եք գիրանալ: 

2. Գազավորված ըմպելիքներ

Գազավորված ըմպելիքները հսկայական քանակությամբ արհեստական հոտավետիչներ եւ շաքար են պարունակում, դրանք շատ կալորիական են, այդ պատճառով հաճախ նման ըմպելիքներ խմող մարդիկ որպես կանոն գիրանում են: 

2. Ուշ ընթրիք

Եթե Դուք ընթրում եք ուշ երեկոյան, Ձեր օրգանիզմը, որչպես կանոն, այլեւս չի կարող ճարպն էներգիայի վերածել քնի ընթացքում: Բացի փորի վրա ավելորդ քաշի առաջացումից, ուշ սնվելու սովորույթը անմարսողության եւ այրոցների է հանգեցնում: 

4. Հաճախակի սպիրտ խմելը

Ալկոհոլը մեծ քանակությամբ լրացուցիչ կալորիաներ է պարունակում, որոնք հիմնականում կուտակվում են փորի շրջանում: 

5. Սթրեսը

Եթե դուք մշտապես սթրեսի մեջ եք, զգալիորեն ավելի պակաս եք ենթակա փորի վրա ճարպ կուտակելու վտանգին: Սթրեսի կորտիզոլ հորմոնը կարող է պատասխանատու լինել գոտկատեղի շրջանում ներքին ճարպի համար: 

6. Նստակյաց կյանք

Փորի վրա ճարպի առաջացման առավել ակնհայտ պատճառը նստակյաց կյանքն է: Եթե աշխատանքը մշտապես նստել է պահանջում, ավելի հաճախ ընդմիջում արեք եւ վեր կացեք: 

7. Քնի պակաս

Քնի պակասը կազմվածքի համար լուրջ հետեւանքներ է ունենում: Եթե դուք լավ չեք քնում, ուրեմն օրական միջինը 300 ավելորդ կալորիա եք օգտագործում, ինչպես ցույց է տվել American Journal of Epidemiology-ում հրապարակված հետազոտությունը:

8. Խնձորաձեւ կազմվածք

Տվյալ կազմվածքն ունեցող մարդկանց մոտ հենց փորի հատվածում ճարպ կուտակելու հակում կա: Դա գենետիկ նախատրամադրվածություն է, որի դեմ պայքարելը շատ բարդ է: 

9. Սխալ ճարպեր

Սննդակարգում ճարպի բարձր պարունակությունը կարող է հանգեցնել ներքին ճարպի քանակության ավելացման` փորի հատվածում ճարպի: 

10. Ծերացում

Տարիքի հետ DHEA հորմոնի արտադրությունը նվազում է, ինչը կապված է աբդոմինալ կամ փորային ճարպի պահուստի աճի հետ: Տարիքի հետ  նյութափոխանակության արագությունը դանդաղում է եւ դա եւս հղի է ավելորդ կիլոգրամներով: