Շոու բիզնեսի աստղերի գովազդած սննդամթերքի եւ ըմպելիքների մեծամասնությունը քիչ սննդանյութեր է պարունակում, շատ շաքար եւ, ընդհանուր առմամբ երեխաների առողջության վրա բացասական ազդեցություն է թողնում: Նման եզրակացության են հանգել Լանգոնի անվան բժշկական կենտրոնի հետազոտողները: 

Գազավորված եւ այլ քաղցր ըմպելիքները, ֆասթֆուդը եւ քաղցրեղենը ամենատարածված սննդամթերքներից եւ ըմպելիքներից են, որոնք գովազդվում են երաժշտական հայտնի գործիչների կողմից: Միաժամանակ, նշում են գիտնականները, արտիստներից ոչ մեկը չի մասնակցել մրգի, բանջարեղենի կամ ամբողջական հատիկների գովազդի: Միայն գետնանուշն է աստղերի ուշադրությանն արժանացել: 

Գիտնականները նախ ուսումնասիրել են աստղերի վարկանիշները ամենշաբաթյա   Billboard ամսագրից, Teen Choice Award մրցանակաբաշխության արդյունքները, որոնցում լավագույն հայտնիները պարգեւատրվում են անչափահասների շրջանում քվեարկության արդյունքում, ինչպես նաեւ  YouTube-ում տեսանյութերի դիտումների քանակը, որոնցում արտիստները սննդամթերք եւ ոչ ալկոհոլային ըմպելիքներ են գովազդում: 

Հետո հետազոտողները կազմել այն բոլոր ապրանքների ցուցակը, որոնք աստղերի հավանությանն են արժանացել գովազդային տվյալների բազայի հիման վրա, որը պարունակում է հայտարարությունների բոլոր ձեւերը, ներառյալ հեռուստատեսությունը, ամսագրերը եւ ռադիոն: Գիտնականները հայտնաբերել են, որ փոփ աստղերից   65-ը կապված է եղել 57 տարբեր սննդամթերքների եւ ըմպելիքների հետ: 

Սննդամթերքում էներգետիկ արժեքի եւ սննդանյութերի պարունակության գնահատման համար հետազոտողները վերլուծել են պիտակների բովանդակության վերաբերյալ տեղեկությունները:  26 սննդամթերքից 21-ը`  81 տոկոսը, ճանաչվել է որպես  «սննդային առումով աղքատ»: Գովազդված 69 ըմպելիքից 49-ը շաքարի բարձր քանակություն է պարունակել:  

Սննդամթերք եւ ըմպելիքներ արտադրող ընկերությունները տարեկան երկու մլրդ դոլար են ծախսում երիտասարդությանն ուղղված գովազդի վրա: Մարկետինգում հանրահայտ աստղերի մասնակցությունը ուժեղացնում է երեխաների եւ անչափահասների նախապատվությունը գովազդվող մթերքին: