Կան մի քանի հնարքներ, որոնցից կարելի է օգտվել՝ սննդակարգում կալորիաների քանակն առանց դժվարության կրճատելու ու վերջին հաշվով՝ նիհարելու համար՝ ընդ որում առանց որեւէ դիետայի կամ խիստ սահմանափակումների:
Բժիշկները խոհուրդ չեն տալիս սննդի մեջ օգտագործել պատրաստի խմորեղեն՝ այդ բոլոր փքաբլիթներն ու չիզքեյքերը ունեն ճարպերի ու ածխաջրածինների 50:50 համադրություն, ինչը անհնար է հանդիպել բնական մթերքներում: Ֆիզիոլոգները կարծոմ են, որ սննդամթերքում ճարպերի ու ածխաջրածինների 50:50 հարաբերակցությունը բացասաբար է ազդում օրգանիզմի ինքնակարգավորման մեխանիզմների վրա՝ դանդաղեցնելով մետաբոլիզմը:
Եթե ուզում եք քաղցր բան ուտել, նախապատվությունը տվեք տանը պատրաստված խմորեղենին:
Բանջարեղենային ապուրների գործածում
Ամառային սննդակարգի հիմքը կարելի է դարձնել բանջարեղենային ապուրները: Դրանց օգնությամբ մասնագետների խոսքով կարելի է զգալիորեն կրճատել գործածվող կալորիաների քանակը: Ապուրը պարունակում է հեղուկի ու այլ մթերքների համադրություն, որոնք անհրաժեշտ են քաղցը հագեցնելու համար: Եթե ապուրն ուտեք մինչեւ հիմնական ճաշը՝ կարող եք 20 տոկոսով նվազեցնել գործածվող կալորիաների ընդհանուր քանակը:
Ոգելից խմիչքից հրաժարվելը
Ոգելից խմիչքից հրաժարվելը նիհարելու եւս մեկ հասարակ ձեւ է: Արդյունքի հասնելու համար ցանկալի է վեց շաբաթով ամբողջովին հրաժարվել ոգելից խմիչքներից:
«Ոգելից խմիչքը քիմիական կազմով համարժեք է շաքարին, գործածելով այն, դուք բարձրացնում եք ինսուլինի հանդեպ օրգանիզմի կայունությունը, ինչը հանգեցնում է ավելորդ քաշի կուտակման»,- նշում են փորձագետները
Բարձրռաֆինացված ածխաջրածինների սահմանափակում
Հաջող ու հեշտ նիհարելու համար ցանկալի է սահմանափակել բարձրռաֆինացված ածխաջրածինների գործածումը, որոնք մեծ քանակությամբ պարունակվում են պատրաստի կերակրատեսակներում ու աղանդերում: Այդ բաղկացուցիչները բարձրացնում են արյան մեջ գլյուկոզայի մակարդակը ու խթանում ենթաաստամոքսային գեղձի կողմից ինսուլինի արտադրությունը, ինչը նպաստում է ենթամաշկային ճարպի կուտակմանը ու դրա տրոհման դժվարություններին:
5:2 մոտեցում
Ավելորդ քաշից ազատվելու համար, ինչպես Тopbodies ամսագիրն է հայտնում, կարելի է օգտագործել այսպես կորչված 5:2 մոտեցումը: Դրա հիմնական գաղափարն այն է, որ շաբաթական 5 օր պետք է նորմալ սնվել, իսկ երկու օր սնվել՝ սնունդը չորս մասի բաժանելով ու ամեն անգամ գործածելով ընդամենը 500 կալորիա (կանանց դեպքում), եւ 600 կալորիա (տղամարդկանց դեպքում):
«Բառացիորեն մի քանի շաբաթից դուք կնկատեք, որ կշեռքի սլաքները հաճելիորեն դեպի ներքեւ են տեղաշարժվոմ»,-ասում են մասնագետները:






