Ամբողջական հատիկի գործածման ավելացման եւ հիմնական խրոնիկ հիվանդությունների ու մահացության վտանգի նվազման միջեւ գոյություն ունի որոշակի կապ: Նման եզրակացության են հանգել բրիտանացի գիտնականները, որոնք նաեւ պարզել են նման մթերքի օպտիմալ օրաբաժինը:
Ամբողջական հատիկների գործածումը (հացահատիկի, գարու, տարեկանի կամ այլ կուլտուրաների հատիկներից պատրաստված օրական մոտ 90 գրամ մթերք) նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների՝ այդ թվում իշեմիկ հիվանդության (19 տոկոսով), ինսուլտի (14 տոկոսով) եւ շնչառական հիվանդությունների (22 տոկոսով) առաջացման վտանգը:
Օգուտը կզգան նրանք, ովքեր հատիկներից պատրաստված մթերքների օրական երկու եւ ավելի մասնաբաժին են օգտագործում: Դա համարժեք է հացահատիկի ամբողջական հատիկների 32 գրամին կամ ամբողջահատիկ սպիտակ հացի 60 գրամին:Իսկ եթե մթերքի գործածումն հասցնեք օրական 7.5 բաժնի (225 գրամի)՝ ապա հիվանդանալու վտանգը դարձյալ զգալիորեն կնվազի: Գիտնականները չեն բացառում, որ չափաբաժինների հետագա ավելացումը նույնպես դրական էֆեկտ կթողնի:
Իրենց հետազոտության մեջ գիտնականները հատիկավորների գործածմանը ու հիվանդությունների առաջացման ու մահացության վտանգի վրա դրանց ազդեցությանը նվիրված 45 աշխատությունների մետաանալիզ են արել: Բժիշկները ուսումնասիրել են սրտի իշեմիկ հիվանդության յոթ հազար, ինսուլտի երկու հազար, ստանոթային հիվանդությունների 26 հազար, քացկեղի 34 հազար դեպք: Հետազոտության մեջ գործածվել է ընդհանուր 700 հազար մարդու՝ այդ թվում հարյուր հազար մահացածների տվյալներ:
Ամբողջական հատիկները գիտնականները խորհուրդ են տալիս գործածել չոր նախաճաշերի կամ հացիկների ձեւով:
Բժիշկների հայտնաբերած կապը չի նկատվում մաքրված հատիկներից կամ սպիտակ բրնձից պատրաստված մթերքների դեպքում:






