Սննդակարգում գլյուկոզայի հավելումը կարող է կրճատել ենդանիների ու մարդկանց կյանքի տեւողությունը: Այս մասին հայտնում է այն հետաազոտությունը, որը հրապարակվել է Cell Metabolism ամսագրում:
Գիտնականները ուսումնասիրել են գլյուկոզայի ազդեցությունը որդերի վրա ու պարզել, որ C.elegans կոչվող կլոր որդերի սննդի մեջ գլյուկոզայի հավելումը 20 տոկոսով կարճացնում է նրանց կյաքի տեւողությունը: Մինչ այդ գենետիկները հասել էին նրան, որ այդ կենդանիների բջիջներում մուտացիաներ կատարվեն, որոնք ապահովում են կյանքի եկար տեւողությունը: Սակայն երբ որդերը սկսել են շաքարով սնվել, երկարակեցության էֆեկտը լրիվ ճնշվել է:
«Գլյուկոզա օգտագործող որդերի կյանքի տեւողության կարճացման էֆեկտը պայմանավորված է տրանսպորտային ուղիների քանակի նվազումով ու նրանց օրգանիզմում սեփական գլյուկոզայի արտադրության հետ կապակցված պրոցեսների դանդաղումով»,- ամփոփել են հետազոտության հեղինակները:
Գիտնականները վստահ են, որ նույնատիպ էֆեկտ կարող է լինել նաեւ մարդու օրգանիզմում: Նրանց խոսքով, գլյուկոզա կա մոլորակի բոլոր կենդանի բջիջներում ու սովորաբար անհրաժեշտություն չկա ստանալ այն սննդից, քանի որ օրգանիզմը ինքն է այն արտադրում: Սննդի հետ շաքարի գործածումը խախտում է այդ բնական մեխանիզմը, իսկ եթե մարդը շաքարի հետ ստանում է նաեւ իր օրական կալորիաների 10-20 տոկոսը, դա կարող է զգալի փոփոխություններ առաջացնել օրգանիզմում, որոնք էլ իրենց հերթին կարող են կրճատել կյանքի տեւողությունը:






