Աորտայի կոշտ, բորբոքված կամ ճեղքված փականների դեպքում, որոնք խոչընդոտում են արյան նորմալ շրջանառությանը, եւ երբ դեղերն այլեւս չեն օգնում, աորտայի փականի փոխարինումը փրկում է շատ հիվանդների կյանքը, ասում է բժշկական գիտությունների դոկտոր Ջոզեֆ Ֆ. Սաբիկ III-ը՝ Քլիվլենդի կլինիկայի կրծքային եւ սրտանոթային վիրաբուժության ամբիոնի ղեկավարը, ով TRANSFORM փորձի գլխավոր հետազոտողն է:
Բժիշկ Սաբիկը բացատրում է. «Չնայած փոխպատվաստման արդյունքները հրաշալի են՝ վիրաբույժներն ու հետազոտողները շարունակում են նոր տեխնոլոգիաներ եւ մեթոդներ փնտրել՝ արդյունքները եւ փականների կենսաբանական փոխարինիչների երկարատեւ գործողությունը բարելավելու համար»:
TRANSFORM կոչվող հետազոտությունը կուսումնասիրի աորտայի փականի կառուցվածքը. «Այս նորագույն տեխոնոլոգիան նվազագույն կտրվածքով նվազագույն միջամտությամբ վիրաբուժության հնարավորություն է տալիս: Սա տեսականորեն հնարավորություն կտա կրճատել վիրահատության տեւողությունը, որի ընթացքում հիվանդն արյան արհեստական շրջանառության սարքի վրա է լինում»,- ասում է բժիշկ Սաբիկը:
Հինգ տարվա ընթացքում հետազոտողները կհետեւեն ուսումնասիրության մեջ ներգրավված հիվանդների առաջընթացին: Նրանք տվյալներ կհավաքեն եւ մի քանի հետազոտություն կանեն՝
Փականի արդյունավետության
Հուսալիության
Կողմնակի ազդեցությունների
Արտահոսքի կամ այլ բարդությունների
Կրկնակի վիրահատության անհրաժեշտության
COMMENCE GLX հետազոտությունը կուսումնասիրի գոյություն ունեցող փականները, որոնք ներկայումս օգտագործվում են վերականգնողական վիրաբուժության մեջ, եւ վիրահատությանը պատրաստվելը (հյուսվածքի մշակում, մանրէազերծում եւ այլն):
Քլիվլենդի կլինիկայի կրծքային եւ սրտանոթային վիրաբուժության բաժանմունքի աորտալ կենտրոնի տնօրեն Բժիշկ Լարս Սվենսսոնն այս հետազոտության գլխավոր ղեկավարն է:
5 տարվա ընթացքում հետազոտողները կհետեւեն փորձի մասնակիցներին, անալիզներ կվերցնեն եւ տվյալներ կհավաքեն փականի փոխարինման համար նախապատրաստական աշխատանքների հուսալիության եւ արդյունավետության վերաբերյալ: Նրանք հաշվի կառնեն մի քանի գործոն՝
Հիվանդի վիճակի բարելավումը,
Հուսալիությունը,
Կողմնակի ազդեցությունները,
Արտահոսքի կամ այլ բարդությունները,
Կրկնակի վիրահատության անհրաժեշտությունը
«Չնայած մենք հաջողությամբ փոխարինում ենք աորտալ փականները՝ միեւնույն է՝ մեր արդյունքները բարելավելու միջոցներ ենք փնտրում»,- երկու հետազոտությունների նպատակն ամփոփում է բժիշկ Սաբիկը:






