Ինչպես վկայում է Մեծ Բրիտանիայում կատարված հետազոտությունը, կանանց 68 եւ տղամարդկանց 28 տոկոսը ժամանակ առ ժամանակ օրգազմ են ձեւացնում։
Անցկացված սոցհարցման տվյալների համաձայն՝ կանայք ժամանակ առ ժամանակ օրգազմի իմիտացիայի են դիմում՝ ցանկանալով խնայել զուգընկերոջ զգացմունքները։ Երբ սեքսը չափից ավելի երկար է տեւում, իսկ ցանկալի օրգազմն այդպես էլ հեռվում է մնում, զուգընկերներին ավելի հեշտ է ձեւացնել, քան բացատրել, որ ինչ-որ բան այնպես չէ։
Իհարկե, կան նաեւ այլ պատճառներ. կանանց 37 տոկոսը պնդում է, որ ձեւացնում է, թե օրգազմ է ապրում, որովհետեւ ձանձրանում է, իսկ տղամարդկանց 22 տոկոսը դրան է դիմում հարբածության պատճառով. ալկոհոլը նրանց խանգարում է հասնել իսկական օրգազմի։
Հետաքրքիր է, որ յուրաքանչյուր 10-րդ տղամարդը օրգազմ է ձեւացրել քիչ ծանոթ կնոջ հետ պատահական սեքսի ժամանակ, երբ գիտակցել է, որ դավաճանում է։ Հետազոտությամբ նաեւ պարզվել է, որ երկարատեւ հարաբերությունների դեպքում զուգընկերները ավելի հաճախ են օրգազմ ձեւացնում՝ ի տարբերություն սիրավեպը նոր սկսածների։ Երկար տարիների զուգընկեր կամ ամուսին ունեցող կանայք 8 անգամ ավելի քիչ են օրգազմ ձեւացնում, իսկ տղամարդիկ՝ 3 անգամ հաճախ։
Կանոնավոր օրգազմ ձեւացնող կանանց 54 տոկոսը համոզված է, որ ճշմարտությունն ավելի ցավալի կլինի իրենց զուգընկերոջ համար, քան այդպիսի սուտը։ Կանանց 42 տոկոսը պնդում է, որ օրգազմի իմիտացիան չափազանց դյուրին է, եւ զուգընկերը ոչինչ չի կռահում։ Տղամարդկանց շրջանում այդպես է մտածում միայն 12 տոկոսը։






