Բելգիայի Բրյուսելի համալսարանի գիտնականները առաջին անգամ հետեւել են մաշկի ամենատարածված քաղցկեղի տեսակի «ծնունդին» եւ բջիջներ ձեւավորմանը, ինչից էլ սկսվում է այդ տեսակի քաղցկեղի զարգացումը: Ինչպես բացատրել է համալսարանի աշխատակից Սեդրիկ Բլանպենը, մաշկի քաղցկեղը առաջանում է ցողունային բջիջներից:
Մասնավորապես օնկոգենը, «միանալով» ցողունային բջիջների մեջ, զարգացման եւ մասնատման շղթայական ռեակցիա է սկսում, ինչի արդյունքում կոտրվում են անվտանգության բոլոր համակարգերը. Բջիջը, սկսվելով բաժանվել, վերածվում է քաղցկեղի:
Գիտնականները արձանագրել են այդ գործընթացը՝ հետեւելով մկների մոտ մաշկի քաղցկեղի ծագմանը։ Նրանց ԴՆԹ-ում ներդրված են եղել գենետիկ «տումբլերներ»՝ օրգանիզմում որոշ նյութերով քաղցկեղ առաջացնող գեների միացվող եւ անջատվող գեներով: Օգտվելով այդ համակարգից մասնագետները անջատել են քաղցկեղից պաշտպանող Ptch1 գենը եւ հետեւել են, թե ինչ է կատարվում ուսումնասիրության ենթարկվող կենդանիների մոտ պոչի հատվածում: Այդպիսով գիտնականները հետեւել են քաղցկեղային բջիջների զարգացման առաջին փուլերին:
Մասնագետները եկել են եզրակացության, որ հատկապես Ptch1 գենի մուտացիան է բերում քաղցկեղային բջիջների անվերահսկելի բեղմնավորմանը եւ քաղցկեղի առաջացմանը: Մեկ այլ հետազոտող Բեն Սայմոնսի խոսքով՝ այդ տվյալները թույլ կտան ստեղծել նոր դեղեր, որոնք կօգնեն կանգնեցնել քաղցկեղի զարգացումը ամենավաղ փուլում: Այս մասին գրում է Nature գիտական պարբերականը:






