Fox News-ին բաղադրատոմսեր են  տրամադրել Ամերիկայի լավագույն խոհարարները՝ Անիտա Լոն «Աննիսա» ռեստորանից՝ Նյու Յորք, Ջենն Լյուիսը «Արեւոտ Տավերնա» ռեստորանից՝ Պորտլենդ, Թոնի Մանտուանոն «Սփիաջիա» ռեստորանից՝ Չիկագո, եւ Նիք Բալլան ու Քորթնի Բերնզը «Տարտին» բարից՝ Սան Ֆրանցիսկո, առողջ բաղադրիչներով հագեցած ու համեղ ուտեստների պատրաստման համար: Բաղադրատոմսերը գնահատման եւ կատարելագործման համար ներկայացվել են Քլիվլենդի կլինիկայի Առողջության կենտրոնի տնօրեն բժիշկ Մլադեն Գոլուբիչին:

Իսպանական տապակած սկումբրիա սիսեռով եւ նեխուրով աղցանի հետ

Պատրաստումը՝ 15 րոպե

4 բաժին

իսպանական 4 սկումբրիա ՝ կաշվով

1 թ. գ. քրքում

½ թ. գ. չաման

3 ճ. գ. ձիթապտղի ձեթ

2 ճ. գ. մանրացված կարմիր սոխ

1 պճեղ սխտոր՝ մանրացված

½ թ. գ. անձրուկի մածուկ

⅛ թ. գ. աղացած կարմիր պղպեղ

¾ բաժակ նարնջի թարմ քամած հյութ

3 թ. գ. կիտրոնի հյութ

1 փոքր բանկա սիսեռ՝ լվանալ եւ չորացնել

4 նեխուր՝ բարակ կտրտած

1 ճ. գ. կտրտած մաղադանոս

Ձկան ֆիլեն անկյունագծով կտրտեք բարակ դանակով: Չկան վրա քրքում եւ չաման ցանեք: Համեմեք աղով եւ սեւ պղպեղով: Վրան 2 թ. գ. ձիթապտղի յուղ քսեք:

Մնացած 2 թ. գ. ձիթապտղի ձեթը տաքացրեք միջին չափի կաթսայի մեջ, միջին կրակի վրա: Ավելացրեք սոխը եւ մնացած 3 բաղադրիչներն ու եփեք, մինչեւ սոխը փափկի: Ավելացրեք հյութերն ու 10 րոպե եռացրեք: Խառնեք սիսեռը:

Թավայի կամ գրիլի թերթի վրա մի քանի կաթիլ ձեթ քսեք, ձուկը դրեք կաշին դեպի ներքեւ եւ ուժեղ կրակի վրա տապակեք 5 րոպե: Շրջեք եւ պատրաստեք եւս 5 րոպե:

Նեխուրը եւ սիսեռը դրեք 4 ափսեի մեջ, վրան ձուկը դրեք:

Կալորիականությունը (մեկ բաժնի) 400 կալ, 19 գ ածխաջրեր, 5 գ սպիտակուց, 5 գ շաքար, 21 գ ճարպ, 4 գ հագեցած ճարպեր, 540 մգ նատրիում

Ձողաձկով բուտերբրոդ

Պատրաստումը՝ 15 րոպե

6 բաժին

½ գլուխ գունավոր կաղամբ՝ մանր կտրտած

 1 փոքր սոխ՝ խոշոր կտրտած

 2 թ. գ. արեւածաղկի ձեթ

 1 թ. գ. կտրտած տապակած կարմիր պղպեղ

1 թ. գ. «միսո» սպիտակ մածուկ

1 պճեղ սխտոր՝ կտրտած

¼ թ. գ. կծու կարմիր պղպեղ

3 ճ. գ. արեւածաղկի բոված եւ մաքրած սերմ

2 ճ. գ. նարնջի թարմ քամած կիտրոնի հյութ

 1 մեծ բոքոն տարեկանի հաց, բաժանել 13 կտորի

  250 գ կանաչ կաղամբ՝ բարակ կտրտած

  12 ունցիա սեւ ձողաձուկ՝ կտրտած

Մի ճյուղ սամիթ եւ մի քիչ կիտրոնի կեղեւ

Ջեռոցը տաքացրեք մինչեւ առավելագույն նիշի

Մեծ ամանի մեջ գունավոր կաղամբը եւ սոխը խառնեք 1 ճ. գ. ձեթի հետ: Համեմեք աղով եւ սեւ պղպեղով: Տապակեք մինչեւ պատրաստ լինելը՝ 25 րոպե: Տապակած պղպեղի, միսոյի, սխտորի, պատիճավոր կարմիր պղպեղի, 2 ճ. գ. արեւածաղկի սերմի, 1 թ. գ. կիտրոնի հյութի եւ մնացած ձեթի հետ լցրեք բլենդերի մեջ: 1 կտոր հաց ավելացրեք: Խառնեք մինչեւ միասեռ զանգված ստացվի՝ ավելացնելով 1 բաժակ տաք ջուր, եթե դրա անհրաժեշտությունը կա: Համեմեք ըստ ճաշակի:

Կաղամբը խառնեք մնացած 1 թ. գ. կիտրոնի հյութի հետ: Ստացված զանգվածը քսեք հացի կտորների վրա: Վերեւից դրեք կաղամբը եւ ձողաձուկը: Զարդարեք սամիթով, կիտրոնով եւ արեւածաղկի մնացած սերմերով:

Կալորիականությունը (մեկ բաժնի)` 350 կալ, 29 գ ածխաջրեր, 5 գ սպիտակուց, 5 գ շաքար, 19 գ ճարպ, 3 գ հագեցած ճարպեր, 880 մգ նատրիում

Կաղամբով եւ պեստոյով պաստա

Պատրաստումը՝ 10 րոպե

6 բաժին

1 միջին չափի ոչ կծու սոխ՝ բաժանված 8 մասի

4 ճ. գ. ձիթապտղի ձեթ

1 խուրձ թերթավոր կաղամբ՝ հեռացված եզրերով

¼ բաժակ կտրատած ընկույզ

1 պճեղ սխտոր՝  ճզմած

կես կգ ֆետուչինի՝ կոշտ ալյուրից

1 թ. գ. կապերսներ՝ լվացած

1 բաժակ սեւ խաղող

դառը շոկոլադ (ցանկության դեպքում)

Թավան տաքացրեք:

Սոխը խառնեք 1 թ. գ. ձեթի հետ: Տապակեք 5 րոպե:

Մեծ կաթսայի մեջ կաղամբը եփեք եռացող աղ արած ջրով՝ 1 րոպե: Ջուրը քամեք եւ դրեք թղթե անձեռոցիկների վրա՝ ամբողջովին չորացնելու համար: Խոհանոցային կոմբայնի մեջ մանրացրեք հունական ընկույզի եւ սխտորի հետ: Աստիճանաբար ավելացրեք մնացած 3 ճ. գ. ձեթը, մինչեւ պեստոն միատարր դառնա: Տեղափոխեք ամանի մեջ, ավելացրեք պանիրը, համեմեք ըստ ճաշակի եւ մի կողմ դրեք:

Պաստան պատրաստեք ըստ տուփի վրայի ցուցումների: Առանձին ամանի մեջ դրեք քամած ֆետուչինին՝ կապերսների, սոխի եւ պեստոյի հետ: Վրան խաղող դրեք եւ շոկոլադի տաշեղներ լցրեք:

Կալորիականությունը՝ 450 կալ, 59 գ ածխաջրեր, 9 գ բջջանյութ, 7 գ շաքար, 16 գ ճարպ, 3 գ հագեցած ճարպեր, 270 մգ աղ

Նուշով բիսկոտտո

Պատրաստումը՝ 35 րոպե

Բաժինը՝ 4 դյուժին

2 բաժակ բոված նուշ

1⅓ բաժակ ալյուր

 ⅔ բաժակ կոշտ ալյուր

⅔ բաժակ դարչնագույն շաքարավազ

 ½ բաժակ շաքարի փոշի

½ բաժակ մանր կտրտած իմբիր, վրան՝ շաքարավազ

2 թ. գ. սամիթի սերմ

2 ½ թ. գ. փխրեցուցիչ

¼ թ. գ. կայենյան պղպեղ

3 ձու

2 թ. գ. ձիթապտղի ձեթ

2 թ. գ. վանիլի փոշի

Ջեռոցը տաքացրեք միջին չափով:

Նուշը խոհանոցային կոմբայնի մեջ մանրացրեք 30-40 վայրկյան: Ամանի մեջ դրեք մնացած 9 բաղադրիչների եւ ½ թ. գ. աղի հետ:

Մեկ այլ ամանի մեջ հարեք ձվերը, ձեթն ու վանիլը՝ մինչեւ միասեռ զանգված ստացվի: Ավելացրեք չոր բաղադրիչներին այնքան, մինչեւ պինդ խմոր ստացվի: Մնացածը մի կողմ դրեք:

Խմորը հունցեք ու 2 մասի բաժանեք: Թրջեք ձեռքերն ու խմորը փոքր մասերի բաժանեք, դրեք թավայի մեջ եւ վրան քսեք մնացած ձվերը:

Եփեք, մինչեւ ծայրերը դարչնագույն եւ ամուր դառնան, իսկ կենտրոնում փարթամ կեղեւ կապի: (25-30 րոպե): 1 ժամ սառեցրեք, հետո կտրտեք՝ օգտագործելով ատամիկներով մեծ դանակ: Նորից ջեռոցը դրեք՝  տակի մասը դեպի ներքեւ եւ շրջելով եփեք 30-35 րոպե:

Կալորիականությունը (1 բլիթինը)՝ 90 կալ, 12 գ ածխաջրեր, 1 գ սպիտակուց, 6 գ շաքար, 4 գ ճարպ, 0 գ հագեցած ճարպեր, 50 մգ նատրիում: