Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականների կողմից ստեղծված նոր կենսառեակտորը թույլ կտա դեղամիջոցներ արտադրել անմիջապես հիվանդանոցում կամ ցանկացած այլ վայրում, նույնիսկ` տիեզերքում, դեպի Լուսին կամ Մարս թռիչքի ընթացքում: 

Կենսառեակտորը հնարավոր կլինի օգտագործել համաճարակների ընթացքում պատվաստանյութերի արտադրության համար, ինչպես նաեւ շատ այլ իրավիճակներում, պնդում են ստեղծողները: Կարիք չի լինի պատվաստանյութ բերել գործարանից` պահպանելով տեղափոխման եւ պահպանման համար անհրաժեշտ բոլոր պայմանները:  Այդ համակարգի օգնությամբ հնարավոր կլինի ստեղծել յուրաքանչյուր առանձին հիվանդի համար անհրաժեշտ դեղամիջոցի փոքրիկ քանակություն: Միաժամանակ, հիվանդը դեղամիջոցը կստանա ավելի արագ, քան եթե այն գործարանից բերեին, գումարած` դեղամիջոցը ճանապարհին չի փչանա:

Կենսառեակտորը ապահովում է ծրագրավորված թթխմորային Pichiapastoris շտամմի աճեցումը, որին հնարավոր է ստիպել այս կամ այն սպիտակուցն արտադրել: Այդ թթխմորները քմահաճ չեն եւ դրանց աճեցման համար թանկարժեք ռեակտիվներ եւ ածխածնի աղբյուրներ անհրաժեշտ չեն: Թթխմորը լավ բազմանում է եւ թույլ է տալիս մեծ քանակությամբ սպիտակուց ստանալ, որոնք անհրաժեշտ են այս կամ այն կենսատեխնոլոգիական դեղամիջոցի արտադրության համար: Բացի այդ, հնարավոր է թթխմորային շտամներին բավականին հեշտորեն գենետիկ մոդիֆիկացիայի ենթարկել` դրանց ստիպելով արտադրել անհրաժեշտ թերապեւտիկ սպիտակուցները: 

Գիտնականներն արդեն ցուցադրել են մարդկային աճի ռեկոմբինանտային հորմոնի դրսեւորումը, որը գործարկվել է β-էստրադիոլի ազդեցությամբ եւ ինտերֆոնի ազդեցությունը, որը առաջացել է մեթանոլի ազդեցությամբ: