Միացյալ Թագավորությունում երեխաները չափից դուրս շատ աղ են օգտագործում, որը հիմնականում ստանում են հացից և հացահատիկային այլ սննդատեսակներից: Օրվա ընթացքում երեխաները պետք է մեկ թեյի գդալից էլ պակաս քանակությամբ աղ օգտագործեն, սակայն վերջերս Hypertension-ի կատարած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հետազոտությանը մասնակցած 340 երեխաների 70 տոկոսի օրական աղի չափաբաժինը գերազանցում է մեկ գդալը։

Պարզվել է, որ հացահատիկից ստացվում է երեխաների սննդակարգում առկա աղի 1/3-ը, մսից՝ 1/5-ը, կաթնամթերքից՝ 1/10-րդը: Եվ այս ամենը չնայած այն փաստին, որ Միացյալ Թագավորությունը լուրջ քայլեր է ձեռնարկում մթերքների մեջ աղի պարունակությունը կրճատելու ուղղությամբ:

Երկրում արտադրողներն այժմ զանգվածաբար կրճատում են սննդամթերքում աղի պարունակությունը, բայց մասնագետներն ասում են, որ լավագույն միջոցը պատրաստի ուտելիքից հրաժարվելն է։

Ուսումնասիրության հեղինակները նշում են, որ աղը մեծացնում է երիտասարդ տարիքում արյան բարձր ճնշում ունենալու վտանգը, ինչը կարող է հանգեցնել սրտի հիվանդության և կաթվածի: