Ճիշտ պատրաստված սննդի գործածումը կարող է օգնել առողջության պահպանմանը ու կանխել մի շարք հիվանդությունների զարգացումը: Եվ հակառակը՝ սխալ պատրաստումը կարող է բարձրացնել երկրորդ տեսակի շաքարախտի նման հիվանդության զարգացումը:

Icahn School of Medicine at Mount Sina-ի մասնագետները վստահեցնում են, որ առավել անվտանգ է մթերքը եփելը կամ գոլորշու վրա պատրաստելը: Իսկ ահա տապակելն ու ջեռոցում պատրաստելն այդքան էլ օգտակար չեն, քանի որ նման ձեւով պատրաստելու ընթացքում արտազատվում են քիմիական նյութեր, որոնք կոչվում են գրիկոլիզի վերջնական մթերքներ (ԳՎՄ), որոնք կապ ունեն ինսուլինի նկատմամբ կայունության ու օրգանիզմում բորբոքային պրոցեսների դրսեւորման հետ:

Ինսուլինը հորմոն է, որի շնորհիվ գլյուկոզան, որն օրգանիզմը սննդից է ստանում, էներգիայի է վերածվում: Եթե օրգանիզմին չի բավականացնում ինսուլինը կամ եթե կա ինսուլինային կայունություն, արյան հոսքում մնում է մեծ քանակության գլյուկոզա, ինչը կարող է հանգեցնել անոթների, սրտի, աչքերի, երիկամների ու այլ օրգանների վնասվածքների:

Պրոֆեսոր Ջեյմի Ուրիբարին՝ Icahn School of Medicine at Mount Sinai-ից, նշել է, որ երբ երկրորդ տեսակի շաքարախտով կամ տկարամտությամբ տառապող մարդիկ հիմնականում եփած մթերք են ուտում, նրանց օրգանիզմում ԳՎՄ մակարդակը ցածր է մնում ու բորբոքային պրոցեսները նույնպես քչանում են:

Գիտնականները որոշել են ստուգել՝ կարող է արդյոք ԳՎՄ ցածր պարունակությամբ սննդակարգը պաշտպանել շաքարախտից ռիսկի խմբում գտնվողներին: Եվ այսպես հետազոտության 49 մասնակիցներին հետազոտության շրջանակում սնվել են արեւմտյան մարդու սովորական սննդակարգով ու կերել շատ տապակած սնունդ, իսկ 51 մարդ սնվել է ԳՎՄ ցածր պարունակությամբ ուտելիքով: Ընդ որում նրանք պետք է ուտեին նույն քանակության մթերք, ինչ առաջ, փոխվում էր միայն պատրաստման եղանակը:

Հետազոտության մասնակիցները 50 եւ ավելի տարեկան էին, յուրաքանչյուրն ուներ հետեւյալ խնդիներից առնվազն երկուսը՝ գոտկատեղը ավելի քան 92 սմ՝ տղամարդկանց համար (ավելի քան 82 սմ կանանց համար), բարձր ճնշում, լավ խոլեստերինի ցածր մակարդակ, տրիգլիցերիդների բարձր մակարդակ ու արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակ:

Նման սննդակարգով սնվելուց մի քանի շաբաթ անց կատարված անալիզները ցույց են տվել, որ նրանց մոտ, ովքեր կերել են եփած կամ շոգեխաշված մթերքներ ինսուլինային կայունության մակարդակը նվազել է, նրանց մոտ նվազել է նաեւ շաքարախտի զարգացման ռիսկը:

Այսպիսով, մասնագետները խորհուրդ են տալիս մթերքները կամ գոլորշու վրա պատրաստել կամ եփել, իսկ տապակած ու ջեռոցում խորոված մթերքները չչարաշահել: Միգուցե շաքարախտի կանխարգելման համար պատրաստման ձեւի փոփոխությունը բավական չէ, սակայն ընդհանուր առողջության տեսակետից նման փոփոխությունը հաստատ օգտակար կլինի: