Պանիրը եւ կարագը կարող են այդքան էլ վնասակար չլինել օրգանիզմի համար, ինչպես նախկինում ենթադրվում էր: Հագեցած ճարպերը, որոնք 1970-ականներից ի վեր ծայրահեղ վնասակար էին համարվում, հետազոտողների պնդմամբ այդքան էլ վնասակար չեն, եւ այդ ամենն ուղղակի առասպել է:

Վերջին տվյալներն իրականում ցույց են տալիս, որ չհագեցած ճարպերի օգտագործումը սահմանփակելու խորհուրդները բերել են  «սրտանոթային հիվանդությունների ռիսկի պարադոքսալ ավելացման», հայտարարել է Լոնդոնի Croydon համալսարանի հոսպիտալի սրտաբան,առաջատար հետազոտող Ասիմ Մալհոտրան (Aseem Malhotra) :

British Medical Journal-ում հրատարակված նոր հետազոտությունում Մալհոտրան պնդում է, որ առողջապահության չինովնիկների չափից ավելի հետաքրքրվածությունն  ընդհանուր խոլեստերինի մակարդակով հանգեցրեց միլինավոր մարդկանց գերդոզավորմանը ստատիններով, եւ շեղեց մեր ուշադրությունն ավելի կարեւոր ռիսկի գոծոնից՝ արյան մեջ ճարպերի անբարենպաստ փոխհարաբերությունից: Նա ավելացրեց, որ հիմնական հետազոտությունները 1970-ականներին կապեցին սրտի իշեմիկ հիվանդությունների առաջացման բարձր ռիկսը ընդհանուր խոլեստերինի մակարդակի հետ, բայց համաձայն ավելի վերջին հետազոտությունների՝ «չի բացահայտվել առանձնակի կապ հագեցած ճարպերի օգատգործման եւ սրտի իշեմիկ հիվանդությունների առաջացման ռիսկի միջեւ»:

Իրականում, նա նկատեց, որ որոշ հետազոտություններ բացահայտել են, որ հագեցած ճարպերի օգտագործումը կարող է պաշտպանել սրտային հիվանդություններից: Բժիշկը հղում կատարեց the Journal of the American Medical Association ամսագրում հրատարակված հետազոտության վրա, որտեղ ասվում եր, որ ճարպերի ցածր պարունակությամբ դիետայի հետեւողներն ունեն խոլեստերինի ավելի անբարենպաստ մակարդակ եւ դիաբետի բարձր ռիսկ, ի տարբերություն ածխաջրերի եւ շաքարի ցածր պարունակությամբ դիետայի հետեւողները:

Մալհոտրան նշեց, որ վերջին 30 տարիների ընթացքում ԱՄՆ-ում ճարպերի օգատգործումը նվազել է 40%-ից մինչեւ 30%, մինչդեռ այդ նույն ժամանակահատվածում ավելացել է ճարպակալումը: Նա ասաց, որ պատճառներից մեկն այն է որ, «սննդային արտադրությունը հագեցած ճարպերը փոխարինել է շաքարով»: Նա ավելացրեց նաեւ, որ նոր հետազոտությունները նույնպես սրտային հիվանդների մոտ բացահայտել են միջերկրածովային դիետայի տարածվածությունը, ինչը հիմնված է այնպիսի օգտակար ճարպերի վրա, ինչպիսիք են ձիթապտղի յուղը, ընկույզը եւ ձուկը, որոնք մահացության իջեցման հարցում երեք անգամ ավելի արդյունավետ են, քան խոլեստերինի մակարդակն իջեցնող ստատինները:

«Եկել է ժամանակը բացահայտել հագեցած ճարպերի վնասակարության առասպելը եւ չհետեւել ճարպակալման բերող դատարկ խորհուրդներին».- ասաց նա: