Մարզիկները կարող են մրցելույթներից առաջ սեքսով զբաղվել: Նման եզրահանգման է եկել Ֆլորենցիայի համալսարանից Լորա Սթեֆանիի գլխավորած հետազոտողների խումբը: Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Frontiers in Physiology ամսագրում:

«Մրցումներից առաջ սեռական ակտիվությունից զերծ մնալը վիճելի թեմա է սպորտում: Մենք ծանրակշիռ ապացույցներ չունենք այն մասին, որ սեռական ակտիվությունը բացասաբար է ազդում մրցումների արդյունքների վրա»,- նշել է Սթեֆանին:

Ժուժկալության պրակտիկան վաղեմի պատմություն ունի. Օլիմպիական խաղերից առաջ մասնակիցների սեռական կապերը բացառելու անհրաժեշտության մասին դեռեւս Պլատոնն է գրել:

Սթեֆանին սպորտի, սեքսի եւ մրցելույթների արդյունքների կապին նվիրված ավելի քան 500 հետազոտություն է կատարել: Այս հայտնի տեսակետը հաստատող որեւէ օրինաչափություն նա չի հայտնաբերել: Հետազոտություններից մեկը մրցումներից առաջ մարզուհիների մոտ սեքսի առկայության կամ բացակայության պարագայում արդյունքների տարբերություն չի արձանագրել, իսկ մեկ այլ աշխատանքում նույնիսկ խոսվել է մարաթոնավազքի մասնակիցների դեպքում սեքսի դրական արդյունքի մասին:

Իտալացի գիտնականի պնդմամբ, եթե մարզիկը սեքսով է զբաղվում մրցումներից երկու ժամ առաջ, ապա դա ազդում է մրցելույթի արդյունքների վրա: Իսկ եթե մարզիկը սեռական հարաբերություն է ունենում մրցումներից մեկ օր առաջ, կարող է նույնիսկ դրական արդյունք զգալ: