Առողջ դիետան օգտակար է ինչպես սրտի, այնպես էլ կազմվածքը պահպանելու համար: Իսկ բյուջեի նախապես պլանավորմամբ՝ կարելի է տնտեսել՝ ինչպես հաղորդում է Health Clevelenad Clinic-ը:
Նախքան խանութ ուղեւորվելը, ստուգե՛ք թե ինչ մթերք է բացակայում եւ փորձե՛ք գնացուցակ կազմել: Դա Ձեզանից շատ ժամանակ չի խլի:
Այսպիսով Ճիշտ սնվելու համար Ձեզ հարկավոր են միմիայն թարմ բանջարեղեն, մրգեր, ձավարեղեն, հատիկաընդեղեն եւ սպիտակուցներ:
Լավ կլինի, եթե գնեք սեզոնային մրգեր եւ բանջարեղեն: Այս դեպքում կարող եք համոզված լինել, որ գնում եք թարմ մթերք, բացի այդ սեզոնին ամեն ինչ մատչելի է: Կարող եք նաեւ ինքներդ այն տան պայմաններում աճեցնել: Սկսե՛ք՝ տնկելով լոլիկ կամ դդմիկ:
Աշխատե՛ք մշակված եւ պատրաստի մթերք չգնել, քանի որ այն պարունակում է ավելի մեծ քանակով աղ, շաքար, ճարպ, քան տան պայմաններում պատրաստված ուտելիքը:
Գնե՛ք անյուղ միս, օրինակ հնդկահավ: Շատ ձկներ պարունակում են մեծ քանակով օմեգա 3 ճարպաթթուներ: Օմեգա 3 ճարպաթթուներ առկա են իշխան ձկան մեջ, բայց եթե Ձեր հնարավորությունները Ձեզ թույլ չեն տալիս գնել այն, ապա կարող եք այն փոխարինել սարդինայով կամ պահածոյացված թյունոսով:
Երբեմն ավելի լավ է ընտրել պատրաստման ավելի պարզ եւ հին մեթոդները: Գնելով անեփ սնունդ եւ տան պայմաններում ինքներդ որեւէ ուտեստ պատրաստելով՝ կարող եք տնտեսել հսկայական գումար:
Ահա մի քանի խորհուրդներ թե ինչպես կարելի է պատրաստել այս կամ այն ուտեստը, որպեսզի լինի եւ՛ օգտակար, եւ՛ շահավետ:
Միս
Տապակելու եւ գրիլի համար ընտրե՛ք ոչ յուղալի միս եւ հեռացրե՛ք եղած ճարպն ու կաշին:
Բանջարեղեն
Վիտամիններով լի եւ առողջարար բանջարեղեններից մեկը լոբին է: Լոբին շատ սննդարար է եւ պարունակում է շատ մանրաթելեր: Այն կարելի է պատրաստել թե՛ որպես առանձին ուտեստ, թե՛ որպես գարնիր, որը մատուցվում է մսային ուտեստի հետ:
Որոշ հացահատիկներ, օրինակ վարսակը կամ դրանից պատրաստված շիլան, օգնում են նվազեցնել վատ խոլեստերինի՝ LDL-ի քանակը:
Քաղցրավենիք
Եթե որոշել եք ինքներդ Ձեձ մի քիչ երես տալ, ապա կարող եք ընտրել մուգ շոկոլադ, չիր, ընկույզ կամ սառեցված մրգեր (խաղող, բանան, մանգո, հատապտուղներ արքայախնձոր):






