Կար մի ժամանակ, երբ բարեկազմ Քեմերոն Դիասը խուսափում էր ֆիզիկական վարժություններից: Երբ նկարահանում էին «Չարլիի հրեշտակները», 41 ամյա դերասանուհին այդ ժամանակ 25 տարեկան էր, եւ հենց այդ ժամանակ էլ սկսեցին իր առաջին փորձերը՝ ինչպես հաղորդում է The Daily Mail-ը:
Հիմա նա զբաղվում է ալիքասահքով, լողով, գնում է արշավների, եւ կանոնավոր կերպով այցելում է մարզադահլիճ: Քեմերոնը խոստովանում է, որ շատ դժվար է մնալ բարեկազմ և կազմվածքը պահպանելու համար երբեմն վազքի է գնում:
Նաեւ խորհուրդ է տալիս կատարել մի շարք վարժություններ ուսերի մկանների, ինչպես նաեւ հենց ուսերի համար: Ձեզ անհրաժեշտ են մարզաքարերի տարբեր տեսակներ, ջրով կամ ավազով լցված շշեր:
Ահա թե ինչպես պետք է մարզվել.
Ուղիղ կանգնե՛ք՝ բռնելով մարզաքարերը երկու ձեռքերում: Ոտքերը բացե՛ք թիկունքի լայնությամբ: Բարձրացրե՛ք մարզաքարերը կրծքավանդակի վրա: Պետք է բարձրացնել այնքան, մինչեւ ձեռքերը հասնեն ուսերի, իսկ մարզաքարերը՝ կրծքավանդակի մակարդակին: Այնուհետեւ վերադարձե՛ք ելքային վիճակին եւ նորից կրկնե՛ք վարժությունը 12-15 անգամ:






