Ձվարանի կարցինոման 20-40 տարեկան տղամարդկանց շրջանում ամենատարածված ուռուցքային հիվանդությունն է: Սովորաբար այն բուժվում է, բայց երբեմն ավանդական բուժումն այնքան էլ արդյունավետ չի լինում: Նման դեպքերում բուժմանը կարող է օգնել JQ1 կոդային անվանումով նոր միջոցը, որը կանգնեցնում է սերմնաբջիջների հասունացումը եւ որպես տղամարդկանց հակաբեղմավորիչ էր դիտարկվում:

JQ1-ը բջիջներում փոխում է գենային ակտիվությունը: Քաղցկեղային բջիջներում այս մեխանիզմը հանգեցում է ապոպտոզի ծրագրի՝ բջիջների ինքնաոչնչացման ակտիվացման: Այս երեւույթը բացահայտվել է ձվարանների քաղցկեղով հիվանդ մկների վրա փորձերի ընթացքում: Այս հակաբեղմնավորիչի ընդունումից հետո կենդանիների ուռուցքների չափը փոքրացել է, միաժամանակ, նորմալ, առողջ բջիջների հետ ոչինչ տեղի չի ունեցել:

Այսպիսով՝ JQ1 հակաբեղմնավորիչը կարող է մոտ ապագայում նոր խոսք դառնալ ձվարանների քաղցկեղի բուժման գործում: Այն օգտակար կլինի հատկապես այն հիվանդների համար, որոնց քիմիաթերապիան չի օգնում:

Հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Journal of Cellular and Molecular Medicine-ում, անցկացրել են Բոննի (Գերմանիա), Սուրբ Գալենի (Շվեյցարիա) համալսարանների եւ Հարվարդի բժշկական դպրոցի (ԱՄՆ) մասնագետները: