Նկարներով հնարավոր է հայտնաբերել նկարիչների տկարամտությունը, պարզել են Մեծ Բրիտանիայի Լիվերպուլի համալսարանի հոգեբանները:
Հայտնի նկարիչների, այդ թվում՝ Սալվադոր Դալիի, Ջեյմս Բրուքսի, Պաբլո Պիկասոյի ե Կլոդ Մոնեի ավելի քան 2 հազար կտավների վերլուծությունը ցույց է տվել, որ Ալցհեյմերի հիվանդության զարգացումը կարելի է նկատել պատկերման տեխնիկայի փոփոխություններից ելնելով:
Մասնագետներն օգտագործել են մաթեմատիկական մեթոդը, որը բացահայտում է ինքնանման բազմություններ, որտեղ օբյեկտը համընկնում է իր մի մասի հետ ինչպես մաթեմատիկայում, այնպես էլ բնության մեջ: Սա կոչվում է ֆրակտալ վերլուծություն: Ֆրակտալ կարելի է վերաբերում է նաեւ այն նկարիչների նկարներին, որոնց մոտ նյարդաբանական խանգարումներ են ախտորոշվել: Ֆրակտալ պատկերների քանակը նկարներում անշեղորեն պակասել է:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Neuropsychology ամսագրում:






