Երկբեւեռ խանգարում ունեցող մարդկանց ուղեղի բջիջները առողջ մարդկանց բջիջներից մի փոքր այլ  կերպ են աշխատում, վստահեցնում են նման հիվանդների ցողունաբջիջների հետ աշխատող մասնագետները:

Գիտնականները հայտարարել են, որ իրենց ուսումնասիրությունը կարող է հանգեցնել երկբեւեռ խանգարման ավելի լավ ըմբռնմանը  եւ հիվանդության բուժման նոր մեթոդների մշակմանը, փոխանցում է Newsmax Health-ը:

Ուսումնասիրության հեղինակները վերցրել են երկբեւեռ խանգարում ունեցող եւ չունեցող մարդկանց մաշկի ցողունային բջիջները եւ դրանք վերափոխել ուղեղի բջիջներին նման նեյրոնների: Այսպիսով, առաջին անգամ երկբեւեռ խանգարմանը բնորոշ ցողունային բջիջներ էին ստեղծվել, ասում են ուսումնասիրողները:

Նրանք հստակ տարբերություններ են հայտնաբերել նրանում,  թե ինչպես են իրենց դրսեւորում երկու խմբի նեյրոնները եւ ինչպես են շփվում միմյանց հետ:

«Մենք ստեղծել ենք մոդել, որը կարող ենք օգտագործել ՝ իմանալու համար,  թե ինչպես են իրենց դրսեւորում բջիջները՝ նեյրոնների վերափոխվելիս», - հայտնել է Միչիգանի համալսարանի պրոֆեսոր, ուսումնասիրության ղեկավար Սյու Օ՛ Շին: