Ճապոնացի գիտնականներն առաջին անգամ ամբողջությամբ գործող աղիներ են աճեցրել մարդու էմբրիոնային ցողունային բջիջներից: Այս մասին հաղորդում է Մանկական առողջության եւ զարգացման ճապոնական ազգային կենտրոնը:

Իրականի նման՝ ցողունային բջիջներից աճեցված աղիները կարող են կլանել մարսված սնունդը, ինչպես նաեւ ներծծել պրոտեիններն ու ջուրը:

Կենտրոնի տնօրեն Հիդենորի Ակուցուի գլխավորած հետազոտողների խումբը հատուկ սպիտակուցների երեք տեսակ է օգտագործել, իսկ շուրջ մեկ սանտիմետր երկարությամբ աղին ձեւավորվում է 1-2 ամսվա ընթացքում:

Գիտականների կարծիքով՝ այս գիտական առաջընթացն ապագայում կարող է օգնել դժվար բուժվող հիվանդությունների, մասնավորապես՝ Քրոնի հիվանդության դեմ պայքարում: