Duke University-ի հետազոտողները Salmonella typhimurium բակտերիայի շտամն օգտագործում են ուղեղի քաղցկեղի ամենավտանգավոր տարատեսակներից մեկի՝ գլիոբլաստոմայի դեմ պայքարում: Մկների վրա իրականացված փորձերով արդեն ապացուցվել է բուժման նոր մեթոդի արդյունավետությունը:

Գլիոբլաստոման ուղեղի քաղցկեղի ամենաագրեսիվ ձեւն է: Գլոբլաստոմայով տառապող հիվանդների կյանքի միջին տեւողությունը կազմում է 15 ամիս, եւ միայն 10 տոկոսին է հաջողվում ախտորոշումից հետո 5 տարի ապրել:

Գլիոբլաստոման դժվար է բուժվում, քանի որ դեղերը դժվար են թափանցում հեմատոէնցեֆալային պատնեշի միջով: Հեշտ չէ նաեւ վիրաբուժական ճանապարհով ուռուցքն ամբողջովին հեռացնելը:

Գիտնականներն իրենց հետազոտության մեջ օգտագործել են Salmonella typhimurium-ի վնասազերծված շտամ, որն ունեցել է կենսականորեն կարեւոր պուրին ֆերմենտի պակաս: Բակտերիաները սկսել են ֆերմենտը փնտրել եւ ուղղվել են դեպի այն պարունակող ուռուցքը:

Գիտնականները նաեւ բակտերիաներ են մոդիֆիկացրել, որպեսզի դրանք սկսեին azurin եւ р53 արտադրել՝ միացություններ, որոնք բջիջներին ստիպում են իրենք իրենց սպանել: Այսպես Salmonella typhimurium-ները գտել են գլոբլաստոման եւ ուռուցքին ստիպել ինքնաոչնչանալ:

Նոր մեթոդը թեստավորել են ծանր գլիոբլաստոմայով հիվանդ առնետների վրա: Կրծողների 20 տոկոսից ավելին ապրել է ավելի քան 100 օր, որը համարժեք է մարդու կյանքի 10 տարվան: Կենդանիներից շատերի մոտ ամբողջական վերականգնում է սկսվել: