Դեպքերի 50 տոկոսում աջակողմյա սիամական երկվորյակներիի ներքին օրգանները հայելանման են տեղակայված։ Մինչեւ վերջերս այդ երեւույթի պատճառները հանելուկ էին մնում գիտնականների համար, բայց հիմա օնտոգենեզի հարցերով մասնագետ, պրոֆեսոր Մարտին Բլյումը՝Գերմանիայից, կարծես թե գտել է դրա պատասխանը։

Current Biology ամսագրի փոխանցմամբ, օրգանիզմում օրգանների ճիշտ տեղակայման համար, որի  հիմքը դրվում է կյանքի առաջին օրերին ու շաբաթներին, երեք գեն է պատասխանատու։ Սկզբում դրանք արգելափակում է հատուկ սպիտակուցը, ու սաղմը զարգանում է սիմետրիկ, բայց հետո գործարկվում է ասիմետրիայի զարգացման մեխանիզմը։ Եթե սպիտակուցային արգելակը սաղմի զարգացման գործընթացում չի թուլանում, օրգանները պատահական ձեւով են տեղակայվում՝ երկվորյակների կեսի մոտ՝ ճիշտ դիրքով, իսկ մյուսների մոտ՝ սխալ, հայելանման դիրքով։

Ասիմետրիկ կառուցվածքի ժամանակ իրադարձությունների հաջորդականությունը կախված է ցիլիաներից՝ սաղմային որոշակի բջիջների մակերեսի թարթիչներից, որոնցից հետագայում ձեւավորվում է աղիները։ Ցիլիաները ուղղում են հեղուկի հոսքը, որը ցիլիաների գոտուց ձախ ազդանշան է տալիս սպիտակուցային արգելակների արգելաբացման մասին։ Ցիլիաներից աջ՝ արգելակները չեն ազատվում։

Նույն հաջորդականությունն է գործարկվում նաեւ սիամական երկվորյակների մոտ։ Աջ ու ձախ երկվորյակների մոտ ցիլիաները նույնատեսակ ազդանշան են ուղարկում արգելակող սպիտակուցի անջատման մասին։ Դա հաջողվում է ձախ երկվորյակին, բայց աջի մոտ՝ մարմնի ձախ կեսը համընկնում է ձախ երկվորյակի աջ կեսին։ Դրա համար էլ աջ երկվորյակի մոտ ասիմետրիայի գեները չեն ակտիվանում, ու օրգանները զարգանում են պատահականության սկզբունքով։