Շատերն ածխաջրերը սլացիկ կազմվածքի գլխավոր թշնամին են համարում: Բայց իրականում ամենեւին էլ ոչ բոլոր ածխաջրերն են վնասակար: Ավելին, ածխաջրերն առողջ սննդակարգի մաս են կազմում, եւ դրանցից հրաժարվել չի կարելի: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մթերքներ, որոնք մեծ քանակությամբ ածխաջրեր են պարունակում, բայց օգտակար են առողջության համար եւ չեն վնասում կազմվածքին:
Պոպկորն
Բնական ոչ քաղցր պոպկորնը, որում կարամել եւ այլ հավելումներ, մանրաթելերի հրաշալի աղբյուր են: Այն բարելավում է մարսոողությունն ու աղիքային միկրոֆլորայի վիճակը:
Սիսեռ
Սիսեռը մեծ քանակությամբ ածխաջրեր պարունակող հաջորդ մթերքն է, որը, սակայն, շատ օտակար է առողջության եւ կազմվածքի համար: Դրանում մեծ քանակությամբ օգտակար նյութեր կան, ինչպես նաեւ բուսական սպիտակուց, որը հագեցվածության երկարատեւ զգացողություն է ապահովում:
Դարչնագույն բրինձ
Շատ փորձագետների կարծիքով՝ դարչնագույն բրինձն իրենց կանոնավոր սննդակարգում կարող են ներառել անգամ նրանք, ովքեր ցանկանում են նիհարել: Ի տարբերություն սպիտակ բրնձի՝ այն ավելի մեծ քանակությամբ մագնեզիում, կալիում եւ վիտամին Е է պարունակում:
Հացահատկի կոշտ տեսակներից պատրաստված մակարոնեղեն
Հացահատկի կոշտ տեսակներից պատրաստված մակարոնեղենն ավելի օգտակար է, քան սպիտակ ալյուրից պատրաստվածը: Դրանք ավելի շատ օգտակար նյութեր եւ ավելի քիչ կալորիաներ են պարունակում:
Ձավարեղեն
Հնձկաձավարը, գարին, վարսակը եւ այլ ձավարեղենը նույնպես մեծ քանակությամբ ածխաջրեր են պարունակում, բայց դրանք, այսպես կոչված, «դանդաղ» ածխաջրեր են, որոնք վտանգավոր չեն կազմվածքի համար:
Իսկ ահա «արագ» ածխաջրերով մթերքներից ցանկալի է խուսափել: Կազմվածքի եւ առողջության համար վտանգավոր են քաղցրեղենը, հյութերը, գազավորված ըմպելիքները, որոնց արդյունքում արյան մեջ գլյուկոզայի մակարդակը կտրուկ ավելանում է, իսկ հետո արագորեն քաղց եք զգում:






