Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնակնները կարողացել են ՄՌՏ-ի օգնությամբ ուղեղում հայտնաբերել ՄԻԱՎ-ի հետքերը, որոնք առկա են նույիսկ դեղեր ընդունելու դեպքում: Հետազոտությունը հրապարակվել է Clinical Infectious Diseases ամսագրում:
Գիտնականները հետազոտել են 146 հիվանդների տվյալներ, որոնք ուղեղի հետ կապված խնդիրների են բախվել 2011-2015 թվականներին: 22 հիվանդների մոտ ՄԻԱՎ է հայտնաբերվել, ըստ որում՝ նրանց մոտ, ում ուղեղի սպիտակ նյութում փոփոխություններ էին կատարվել, այն 10 անգամ ավելի հաճախ է հանդիպել: Նման փոփոխություններն առաջացել էին ՄԻԱՎ-ի հետեւանքով ուղեղի բորբոքումների պատճառով:
Ախտորոշման համար հիմա օգտագործվում է լյումբալային պունկցիան՝ գոտկատեղի հատվածում ողնաշարի մեջ ասեղներ են մտցվում՝ ողնուղեղի հեղուկ վերցնելու համար: Միջամտությունը ցավոտ է, որից հետո հիվանդը ստիպված է մի քանի ժամ պառկած մնալ: Դրանից բացի, պունկցիան սխալ կատարելը կարող է բերել ուռուցքի առաջացման:
Նույնիսկ հակառետրովիրուսային դեղորայք ընդունելու դեպքում ՄԻԱՎ դրական մարդիկ բախվում են ուղեղի աշխատանքի խանգարումների հետ: ՄՌՏ-ն թույլ է տալիս ուղեղում հայտնաբերել ՄԻԱՎ-ի հետ կապված փոփոխությունները եւ հնարավորության դեպքում այն բուժել:






