Աշխարհի ամենատարածված հատապտուղը՝ ելակը, պեստիցիդների պարունակության մակարդակով ամենավտանգավոր մթերքն է ճանաչվել: Դրանում մինչեւ 20% վնասակար նյութեր են կուտակվում:
Նման տվյալներ է հրապարակել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)՝ պարզաբանելով, որ թունավոր նյութերը կարող են բացասակա ազդեցություն ունենալ մարդու վերարտադրողական ֆունկցիայի, ինչպես նաեւ իմունային եւ նյարդային համակարգի վրա, քաղցկեղ առաջացնել:
ԱՀԿ փորձագետների ամենամյա զեկույցում նշվում է, որ արհեստականորեն աճեցված մթերքների 48 տեսակի 70% նմուշներն աղտոտված են եղել պեստիցիդների մնացորդներով: Ըստ Deccan Chronicle-ի՝ հետազոտողները տարածված բանջարեղենի, մրգերի եւ հատապտուղների ավելի քան 36 հազար նմուշ են անալիզի ենթարկել:
Ելակին հաջորդում է սպանախը, իսկ թունավոր նյութերի ամենացածր կենտրոնացում նկատվել է եգիպտացորենի եւ ավոկադոյի մեջ:






