Չինաստանի Գուանջոու քաղաքի բնակիչ 45-ամյա տղամարդը կարող էր մահանալ սուր զգացողությունների ցանկության պատճառով. նրա մտքով անցել է իր հետանցքի մեջ մտցնել երկու կենդանի ձկնիկ: Նրանցից մեկը հասել է նրա աղիքին եւ պատռել պատը: Տղամարդու կյանքը փրկել են վիրաբույժները, որոնք հասցրել են նրան ժամանակին վիրահատել:

Տղամարդը, ում անունը չի հաղորդվում, մարտի 10-ին ընկերների հետ խմել է եւ խնջույքի ժամանակ որոշել «հետանցքի ձկնային խթանում կատարել»: Բնականաբար, դա ոչ մի լավ բանով չի ավարտվել: Նրան հիվանդանոց են տեղափոխել ուժեղ տենդի, արյան ցածր ճնշման եւ փորի մեջ ուժեղ ցավի ախտանշաններով: Պարզվել է, որ ձկնիկները նրա փորի մեջ են մնացել 24 ժամ: Վիրաբույժները ստիպված էին անդոմինալ ռադիոգրաֆիա կատարել ձկների ճշգրիտ տեղադրությունը որոշելու համար: Հիվանդին վիրահատարան են տեղափոխել աղիքի ծակում եւ սեպտիկ շոկի սպառնալիք ախտորոշմամբ:

Լերկամորթների ընտանիքին պատկանող ձկներից մեկի երկարությունը ավելի քան 15 սմ էր: Ամենաճարպիկ ձուկը խցանվել էր որովայնի խոռոչի վերին ձախ հատվածում:  Այն լուրջ ինֆեկցիա էր առաջացրել, այնպես որ՝ վիրահատությունից հետո հիվանդին տեղափոխել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք՝ հետագա բուժման համար: Բժիշկների խոսքով՝ տղամարդը հավանաբար կառողջանա: