«Էրլ Գրեյ» թեյը բաղադրիչ է պարունակում, որը արդյունավետ է ազդում խոլեստերինի մակարդակի իջեցման վրա:

Իտալական Կալիբրիի համալսարանում անցկացված լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել , որ «Էրլ Գրեյ» թեյի մեջ առկա բերգամոտը, որը եւ թեյին բնորոշ բույր եւ համ է հաղորդում, կարող է ազդել օրգանիզմի սպիտակուցների վրա ստատինների նման (դեղամիջոց խոլեստերինի դեմ):

Նրանք հրապարակել են իրենց հայտնագործությունը Functional Foods ամսագրում, հաղորդում է Newsmax Health-ը՝ Daily Mail-ին հղումով:

Հետազոտողները փորձեր են կատարել սպիտակուցների հետ, որոնք առաջացնում են սրտի հիվանդություններ և խոլեստերինի մակարդակի բարձրացում, եւ հայտնաբերել են, որ բերգամոտը պարունակում է HMGF (հիդրօքիմեթիլ-գլյուտարիլ ֆլավոնոլ) ֆերմենտներ, որոնք ազդում են վատ խոլեստերինի վրա այնպես, ինչպես ստատինները:

Լաբորատորիայի աշխատակիցները հայտնել են, որ բերգամոտը իջեցնում է արյան մեջ վատ խոլեստերինի եւ բարձրացնում լավ խոլեստերինի մակարդակը:

Բերգամոտը դա ցիտրուսային միրգ է, որի հանուկը արդեն վաղուց օգտագործվում է որպես ժողովրդական դեղամիջոց:

Թեյը իր անունը ստացել է ի պատիվ Չալզի՝ Գրեյ բարոններից երկրորդի, որը Մեծ Բրիտանիայի 1832թ.-ի ընտրական օրենքի բարեփոխման հեղինակն է, համաձայն որի ընտրությանը մասնակցել թույլատրվող չափահաս տղամարդկանց թիվը ավելանում էր: