Գիտնականները նոր դեղամիջոց են գտել, որը հնարավորություն է տալիս մեծահասակներին սովորել նույնքան արագ, որքան երեխաները: Հարվարդի հետազոտողները թույլ տեսնող կանանց ուղեղը «վերածրագրավորել են» տեսապատկերներ մշակելու համար՝ նրանց տալով donepezil դեղամիջոցը:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, հաբերն ավելացնում են ուղեղում ացետիլխոլինի եւ սերոտոնինի մակարդակը: Այս նյութերի խտությունը մանկական ուղեղում շատ բարձր է լինում եւ տարիքի հետ քչանում է:
Donepezil դեղամիջոցը խելինէսթերազայի ինհիբիտոր (արգելակող) է: Սա նշանակում է, որ դեղամիջոցը ավելացնում է ացետիլխոլինի քանակությունը նյարդային վերջավորությունների շրջանում ևեւ բարելավում ուղեղի աշխատանքը:
Պրոֆեսոր Տակաո Հենչը donezepil դեցամիջոցը տվել է 14-ամյա աղջիկ Շեննոնին, որը տառապում էր տեսողությունը թուլացնող ամբլիոպիայով՝ որը անվանում են նաեւ «ծույլ աչք»:
Donepezil դեղամիջոցով բուժումից հետո Շեննոնը հիվանդ աչքով կարողացավ մշակել տեսապատկերները այնպես, ինչպես ինֆորմացիան մշակում է փոքր երեխան:






