Հեպատիտ В-ի եւ С-ի վիրուսը կարող է կապված լինել Պարկինսոնի հիվանդության առաջացման մեծ հավանականության հետ: Այս մասին հայտնում են Օքսֆորդի համալսարանի (Մեծ Բրիտանիա) հետազոտողները:

Նրանց խոսքով` հեպատիտի վիրուսով վարակված հիվանդները 75 տոկոսով ավելի հաճախ են բախվում Պարկինսոնի հիվանդությանը, քան մյուս բոլոր մարդիկ: Լյարդի սահմաններից դուրս հեպատիտի դրսեւորումներից մեկը կարող է լինել հենց Պարկինսոնի հիվանդությունը, որը բնութագրվում է ուղեղում դոֆամինի արտադրման նվազմամբ եւ եւ շարժողական խանգարումներով: Քանի որ նյարդային համակարգն առանց այն  էլ լյարդից հեռացող վիրուսի թիրախ է համարվում, այն կարող է հարձակվել նաեւ ուղեղի վրա` այնպիսի խանգարումներ առաջացնելով, ինչպիսին պարկինսոնիզմն է:

Հեպատիտ В-ն տարածվում է արյան եւ չպաշտպանված սեքսի դեպքում վարակված մարդու մարմնի այլ հեղուկների, ընդհանուր ասեղների օգտագործման միջոցով, վիրուսով հնարավոր է վարակվել նաեւ դաջվածքներ կամ պիրսինգ անելիս, որոնք կատարվում են չախտահանված սարքավորումով: Վարակվել հնարավոր է նույնիսկ ընդհանուր սայրեր կամ ատամի խոզանակներ օգտագործելիս:

Հեպատիտ С-ն նույնպես տարածվում է ներարկվելիս ասեղների, ատամի խոզանակների եւ սայրերի միջոցով, այն նաեւ մորից երեխային է փոխանցվում:

Երկու հիվանդություններն էլ, հնարավոր է, երկար ժամանակ արտահայտված ախտանշաններ չունենան, բայց մարդու առողջությունը «լռելյայն» քայքայեն: