Գիտնականները հաջողությամբ գործածել են ցողունային բջիջներից ստացված «կարկատանները» սրտային անբավարարությունից տառապող մարդկանց բուժման համար։ Սիգերու Միհագավան՝ Օսակիի համալսարանից, ու նրա գործընկերները անցկացրել են կլինիկական պայմաններում մարդկանց վրա առաջին փորձարկումը՝ երկու տասնյակ կամավորների մասնակցությամբ , որոնք տառապում էին սրտային անբավարարության երկու տարբեր տեսակով՝ իշեմիայով ու սրտանոթների ձգումով, ասվում է JAHA ամսագրում հրապարակված հոդվածում

Այս հիվանդություններն այսօր բուժում են բետա բլոկատորների ու թերապիայի օգնությամբ։ Թե մեկը, թե մյուսն օգնում են հիվանդների միայն փոքր թվի, դրա համար էլ բժիշկները ստիպված են լինում դիմել սրտի փոխպատվաստման։ Սակայն դոնորները ոչ միշտ են բավականացնում ու կա հավանականություն, որ սրտի նման խնդիրներով տառապող մարդիկ ողջ չեն մնա մինչեւ փոխպատվաստում։

Միյագավան ու նրա գործընկերները մշակել ու գործնականում ստուգել են այս այլընտրանքը։ Կատարելով փորձ կենդանիների վրա՝ նրանք հայտնաբերել են, որ մկանների ցողունային բջիջներից ստացված «թիթեղների» իմպլանտացիան հանգեցնում է սրտամկանի վնասված հատվածների մասնակի կամ էլ նույնիսկ ամբողջական ապաքինմանը։ Այդ բջիջները, ինչպես պարզել են գիտնականները մի քանի տարի առաջ, արտազատում են հատուկ ազդանշանային նյութերի մի ամբողջ հավաքածու, որոնք իրենց են ենթարկեցնում սրտի մկանները։ Նույնիսկ եթե դրանք չհարմարվեն ու ոչնչանան, միեւնույն է սրտի վրա բարերար ազդեցություն կթողնեն։

Մեթոդաբանության առաջին կլինիկական փորձարկումները, որոնք Միյագավայի թիմն իրականացրել է վերջին յոթ տարիներին, ցույց են տվել, որ այդ մոտեցումն իրոք աշխատում է՝իմպլանտացիայից մեկ տարի անց բոլոր հիվանդների վիճակը նկատելիորեն բարելավվել է, նրանք սկսել են դիմանալ ավելի բարձր ֆիզիկական ծանրաբեռնվածությունների, քան մինչեւ վիրահատությունը։

Միյագավան ու նրա գործընկերները շեշտում են, որ բոլոր վիրահատությունների ժամանակ օգտագործվել են ոչ թե էմբրիոնային, այլ «մեծահասակ» ցողունային բջիջներ, որոնք քիչ քանակությամբ պարունակվում են  տվյալ հիվանդների մկաններում ու մյուս հյուսվածքներում։ Գիտնականները պարզապես հանել են դրանք, բազմացրել ու օգտագործել   սիրտը բուժելու համար։

Կողմնակի արդյունքների բացակայությունն ու վիրահատության բարձր արդյունավետությունը, ըստ հոդվածագրերի, ճանապարհ են բացում ավելի լայնածավալ կլինիկական փորձարկումների ու դրան ց հաջողության դեպքում՝ կլինիկական պրակտիկայում այդ մեթոդաբանության ներդրման համար։