Boston University Medical Center-ի գիտնականները պրոտեին են հայտնաբերել, որը կարող է պատվաստանյութերն ավելի արդյունավետ դարձնել, այդ թվում՝ քաղցկեղի կամ ՄԻԱՎ ինֆեկցիայի նման հիվանդությունների դեմ ուղղվածները: Նրանց հետազոտության արդյունքները կօգնեն ավելի լավ հասկանալ, թե պատվաստանյութերն ինչպես են ներգործում մարդու իմունային համակարգի վրա:
Խոսքը մենինգոկոկերի արտաքին թաղանթի PorB սպիտակուցի մասին է: Պատվաստանյութերը ներգործում են հակամարմինների արտադրման վրա կամ ազդում ցիտոտոքսիկ T-լիմֆոցիտների վրա, որոնք ընդունակ են ոչնչացնել օտար բջիջները: Իսկ PorB-ն անում է թե՛ մեկը, թե՛ մյուսը:
Գիտնականներն օգտագործել են փորձնական երկու մոդելներ: Առաջինը հակագենով եւ PorB-ով է ներարկում ստացել, իսկ երկրորդը՝ միայն հակագենով: Հետազոտությամբ պարզվել է, որ PorB-ն խթանել է հակագեներին պատասխանը: Ավշային հանգույցներում ավելացել է ակտիվ բջիջների քանակը եւ ստեղծվել են մեծ թվով ցիտրոտոքսիկ Т-լիմֆոցիտներ: Սովորական պատվաստանյութն այսպիսի հատկությամբ օժտված չէ:
Բացառված չէ, որ գիտնականների հայտնաբերած սպիտակուցը շուտով կօգտագործվի գրիպի, նաեւ քաղցկեղի եւ ՄԻԱՎ ինֆեկցիայի հետ կապված վիրուսների դեմ պատվաստանյութերում: Ամեն տարի միլիոնավոր մարդիկ են պատվաստվում այս վիրուսների դեմ, սակայն պատվաստանյութերի արդյունավետությունը դեռեւս բավարար բարձր չի համարվում:






