Չնայած այն բանին, որ հակաբակտերիալ օճառը բավականին հայտնի է, հետազոտողները համարում են, որ այն ոչ մի օգուտ չի տա, եթե ճիշտ չօգտագործվի:

Վերջին երկու տասնամյակում տրիկլոզան եւ տրիկլոկարբոն հակամանրէային բաղադրիչներ պարունակող մթերքների թիվը կտրուկ աճել է, ասում է Արիզոնա նահանգի համալսարանի էկոլոգիական անվտանգության կենտրոնի տնօրեն Ռոլֆ Հալդենը: Այս պարագաները ներառում են օճառ, լվացող միջոցներ, հագուստ, ատամի մածուկներ եւ նույնիսկ ծծակներ, հաղորդում է Fox News-ը:

Արդյունքում բազմաթիվ մարդիկ ենթարկվել են այդ քիմիկատների ազդեցությանը. ամերիկացիների գրեթե երեք քառորդի մեզում առկա է տրիկլոզանի բավականին զգալի քանակություն, ասում է Հալդենը:

Պատճառն այն է, որ մարդիկ սխալ են օգտագործում այդ պարագաները. մանրէները արդյունավետ սպանելու համար մարդիկ պետք է լվանան ձեռքերը համակամանրէային օջառներով մոտ 20-30 վայրկյան, բայց հետազոտությունները ցույց են տվել, որ լվանալը տեւում է ընդամենը 6 վայրկյան, ասում է Հալդենը։

Եվ ավելին, հետազոտությունները ցույց են տվել, որ մանրէները կարող են հարմարվել այս քիմիկատներին, ինչը մեծացնում է նրանց կայունությունը հակաբիոտիկների նկատմամբ, ասում է Հալդենը: Կենդանիների վրա կատարված հետազոտությունները նաեւ ցույց են տվել, որ այս քիմիկատները օրգանիզմի վրա ազդում են հորմոնային մակարդակի վրա: