Մարդիկ երբեմն չեն հասկանում, թե չախտորոշվելու դեպքում ինչ հետեւանքներ կարող են ունենալ ատամների հետ կապված խնդիրները:

Օրինակ ինչ անել եթե խնդիրն ի հայտ է եկել գանգի եւ ստորին ծնոտի միջեւ (ստորինծնոտ-քունքային հոդ կամ ՍԾՔՀ) կամ ի հայտ է եկել խնդիր ստորին ծնոտը շարժող մկանների հետ, կամ այն մկանների հետ, որոնք ազդում են ձեր ատամների վրա, հաղորդում է Health Cliveland Clinic-ը:

Այս խանգարումները կոչվում են ստորինծնոտ-քունքային հոդի դիսֆունկցիոնալ-ցավային համախտանիշ եւ կարող են առաջացնել այնպիսի խնդիրներ, ինչպիսին են ՍԾՔՀ աղմուկ եւ թխկոց, ցավեր դեմքի շրջանում, գլխացավեր եւ ատամների վնասումներ:

Խնդիրը կարող է ժամանակավոր լինել եւ անցնել ինքն իրեն կամ տնային պայմաններում բուժման հետեւանքով, որը պետք է փորձել նախքան ատամնաբույժին այցելելը:

Ահա թե առաջնահերթ ինչ պետք է իմանալ այս հիվանդության մասին.

«Հնարավոր է դուք ատամները կռճտացնելու սովորություն ունեք: Դուք կարող եք ղեկավարել  ցերեկային սովորությունները ինչպիսիք են՝ ատամները կռճտացնելը, անընդհատ մաստակ ծամելը կամ եղունգները կրծելը: Ցավոք դուք հնարավորություն չունեք ղեկավարելու կռճտացնելը գիշերը, քանի որ դա տեղի է ունենում խորը քնի ժամանակ», ասում է ատամնաբույժ Քարին Կանը:

Դեղորայքը նույնպես որոշակի դեր է խաղում: Որոշ դեղամիջոցներ, օրինակ՝ սերոտոնինի սելեկտիվ հակադարձ զավթման ինհիբիտորները (ՍՍՀԶԻ), որոնք ընդունում են դեպրեսիայի բուժման նպատակով, ինչպես նաեւ ընդդեմ ալկոհոլի օգտագործման, ծխելու եւ սթրեսի, կարող են առաջացնել ատամների ակամա կռճտացում:

«Միայն ուտելիքը կուլ տալու ժամանակ փորձեք ատամները իրար սեղմած պահել՝ որը կազմեւմ է օրվա ընթացքում 17-20 րոպե»,- ասում է բժիշկ Կանը: «Մենք մեր հիվանդներին սովորեցնում ենք շրթունքները սեղմած, իսկ ատամներն իրարից հեռու պահել՝ լեզուն ատամների միջեւ տեղադրելով, այնպես կարծես արտասանում եք «Ն» «,- ահա թե որտեղ պետք է լինի ձեր լեզուն:

Փորձեք մաստակ կամ այլ ծամելու մթերքներ չօգտագործել:

Դեմքի ցավը մեղմելու համար տաք դրեք:

Համակարգչի առջեւ հարմար դիրքով տեղավորվեք:

Դեմքը չցավելու համար փորձեք քնել ոչ թե փորի, այլ կողքի վրա:

Փորձեք խուսափել սթրեսից եւ լարվածությունից:

Եթե տնային մեթոդները օգուտ չեն տալիս, ապա դիմեք փորձառու ատամնաբույժի կամ դիմածնոտային մասնագետի: Նրանք կարող են բեկակալներ տեղադրել, ծնոտի եւ պարանոցի մկանների համար ֆիզիոթերապիա նշանակել, մկանների կարճատեւ ռելաքսանտներ կամ ցավազրկողներ, կամ էլ բոտոքսի ներարկումներ՝ մկանների թուլացման համար: