Ոչ ճիշտ ընտրված վարժությունները կամ նրանց սխալ կատարումը երբեմն բերում են նրան, որ դուք այդպես էլ չեք կորցնում թանկարժեք կալորիաները մարզման ժամանակ: Ֆիթնեսի մասնագետները հայտնաբերել են մարդկանց մեծամասնության ամենատարածված սխալները մարզումների ժամանակ, եւ Fox News հեռուստաալիքով ցույց են տալիս, թե ինչպես ուղղել դրանք:
1. Ինչպես ճիշտ ձեւով բարձրացնել ծանրությունները
Յուրաքանչյուր վարժություն բաղկացած է 2 փուլից. Կոնցենտրիկ (համակենտրոն)՝ կծկում, եւ էքսցենտրիկ (ապակենտրոն)՝ թուլացում: Շատերը ծանրություն բարձրացնելիս հրում են կատարում:
«Ծանրության տակ ձեռքերը ծալելիս հրում կատարելը՝ շատ տարածված սխալ է: Փաստացիորեն վարժության ողջ էքսցենտրիկ փուլն այս դեպքում դառնում է անարդյունավետ, բացի դրանից նաեւ վտանգավոր, քանի որ հնարավոր է վնասվածք ստանալ», - ասում է Թենեսի նահանգի Նեշվիլլի STEPS Fitness կենտրոնի հիմնադիր եւ ֆիզկուլտուրայի հոգեբան Իրվ Ռուբինշտեյնը: Փորձեք դանդաղ հաշվել մինչեւ երկուսը կոնցենտրիկ փուլի ժամանակ եւ մինչեւ չորսը կամ հինգը էքսցենտրիկ փուլի ժամանակ:
2. Վազքուղի
Վազքուղում՝ կողային կանգնակներից ոչ ճիշտ բռնվելը, իսկ առավել եւս «կախվելը» կոպիտ սխալ է, քանի որ ճիշտ մոտեցման դեպքում վազքուղու վրա կարելի է շատ ավելորդ կալորիաներ ծախսել, ասում է Ռուբինշտեյնը:
«Օգտագործեք կողային կանգնակները միայն ուղղության հսկման համար՝ թեթեւ հպվելով դրանց մատների ծայրերով: Եթե դժվարություններ են առաջանում, ապա փոքրացրեք թեքման անկյունը եւ իջեցրեք տեմպը», - ասում է նա:
3. Մի սպասեք մինչեւ ձեր սիրելի մարզասարքը կազատվի
Երբեմն ֆիթնես սրահներն այնքան մարդաշատ են լինում, որ մարզասարքն ազատվելու համար պետք է կանգնել եւ սպասել: Սա ժամանակի անիմաստ կորուստ է, ասում է ֆիզկուլտուրայի հոգեբան Թոմ Հոլլանդը:
«Դրա փոխարեն փորձեք մարզասարքերի եւ մարզագույքի հետ չկապված այլ վարժություններ կատարել, օրինակ՝ թեքումներ, հրումներ կամ ցատկեր», - ասում է նա:
4. Վարժությունների արանքում ձգումներ մի կատարեք
Մարզման մեջտեղում ձգումները կարող են բարդացնել վարժությունների մնացած մասի կատարումը, ասում է Ռուբինշտեյնը: Թողեք դա մարզման վերջում:
5. Մի հանձնվեք առաջին իսկ դժվարության դեպքում
Մարզումն արդյունավետ չի լինի, եթե դուք առավելագույն ջանք չգործադրեք, ասում է Հոլլանդը:
6. Դուք ուշանում եք մարզումներից կամ շուտ եք հեռանում
Նախավարժանքը կամ հանգիստը բաց թողնելով դուք բաց եք թողնում մարզման կարեւոր մասերը, ասում է Ջեսիկա Մեթյուզը՝ Քալիֆորնիա նահանգի Սան Դիեգոյի Miramar քոլեջից:
7. Վազքուղու վրա վազելիս՝ մի կարդացեք
Հոլլանդը խորհուրդ է տալիս վազքուղու վրա չկարդալ, ինչպես նաեւ չշեղվել՝ տեքստային հաղորդագրություններ ուղարկելով կամ մարզման հետ կապ չունեցող ուրիշ պատճառներով:






