Նստակյաց ապրելակերպը կարող է ծայրահեղ ծանր անդրադառնալ ձեր առողջության եւ նույնիսկ կյանքի տեւողության վրա, հաղորդում է WebMD-ին:
Գիտնականները հայտնաբերել են, որ երկարատեւ նստելը կարող է առաջացնել.
Մտավոր ունակությունների թուլացում
Սրտանոթային հիվանդություններից եւ այլ խնդիրներից մահվան բարձր վտանգ
Անդամալուծության բարձր վտանգ
Ի՞նչ կարող է առաջացնել երկարատեւ նստելը: Մեկնաբանում են WebMD-ի փորձագետները.
«Այն առաջացնում է սրտանոթային հիվանդություններ, այդ թվում սրտային նոպա, ինչպես նաեւ քաղցկեղային հիվանդություններ»,- ասում է Սան-Դիեգոյի Քալիֆորնիայի համալսարանի կանանց առողջության կենտրոնի տնօրեն Անդրեա Լակրուան:
Երկարատեւ նստելը կարող է դառնալ բարձր զարկերակային ճնշման, ճարպակալման, վատ խոլեստերինի բարձր մակարդակի եւ որովայնի շրջանում ճարպի կուտակման պատճառ:
Ինչպես է նստակյաց ապրելակերպն ազդում ախորժակի վրա
«Դուք երեւի մտածում եք, որ նստակյաց ապրելակերպը վատացնում է ախորժակը»,- ասում է Ամխերստի Մասաչուսեթսի համալսարանի էներգետիկ փոխանակության լաբորատորիայի տնօրեն Բարրի Բրաունը: Բրաունի հետազոտությունը ցույց է տվել, որ դա այդպես չէ:
Նրա թիմը հետազոտության մասնակիցներին խնդրել է առաջին օրը նստած, իսկ երկրորդ օրը կանգնած անցկացնել: Այս ընթացքում հետազոտողներն ուսումնասիրել են մասնակիցների ախորժակը: Արդյունքները ցույց են տվել, որ նստած ժամանակ մարդկանց մոտ ախորժակը նույնիսկ մի փոքր բարձր է եղել:
Թեպետ փորձագետները համոզված չեն այն բանում, թե որքան հաճախ է պետք տեղից ելնել, նրանք խորհուրդ են տալիս հնարավորության սահմաններում դա անել ամեն 30 րոպեն մեկ:
Ինչպես կարելի է կրճատել նստելու տեւողությունը
Սան-Դիեգոյի Քալիֆորնիայի համալսարանի ընտանեկան եւ կանխարգելիչ բժշկության պրոֆեսոր Ժակլին Քերրը առաջարկում է.
Ձեզ համար հիշեցման թերթիկ գրեք, որ անհրաժեշտ է վեր կենալ: Տանը վեր կացեք, երբ հեռուստացույցով գովազդ է: Աշխատանքի վայրում փոքր բաժակ օգտագործեք, որպեսզի ավելի հաճախ սուրճի հետեւից գնաք:






