Հարավային Ֆլորիդայի համալսարանի գիտնականները ֆերմենտ են հայտնաբերել, որը կարող է կանխել կամ դանդաղեցնել նեյրոդեգեներատիվ հիվանդությունների զարգացումը, օրինակ՝ Ալցհեյմերի հիվանդության:

Խոսքը CyP40 մարդկային ֆերմենտի մասին է, որը, մկների վրա արված հետազոտության արդյունքների համաձայն, պաշտպանել է կրծողների նեյրոններն ու նրանց ազատել կոգնիտիվ խախտումներից: Պատճառն այն է, որ այն մասերի է բաժանել ալֆա-սինուկլեին սպիտակուցի նստվածքները, որոնք կապված են նեյրոդեգեներատիվ հիվանդությունների հետ:

Գիտնականների խոսքով՝ բազմաթիվ սպիտակուցներ, որոնք նեյրոդեգեներատիվ հիվանդությունների ժամանակ կուտակվում են ուղեղում՝ ներառյալ տաու-սպիտակումն ու ալֆա-սինուկլեինը, պրոլին ամինաթթու են պարունակում: Իր ինձնատիպ կառուցվածքի շնորհիվ պրոլինը կարող է կապվել ամինաթթուների շղթաների հետ, ինչը նպաստում է ուղեղում նստվածքների ձեւավորմանը:

CyP40 ֆերմենտը պրոլինին օգնում է ամրանալ ամինաթթուների շղթաներին: Ավելին, այս ֆերմենտը կարող է նաեւ քայքայել այդ շղթաները:

Մասնագետները կարծում են, որ CyP40 մեխանիզմի աշխատանքը հասկանալը թույլ կտա նոր դեղամիջոցներ ստեղծել նեյրոդեգեներատիվ հիվանդությունների դեմ:

Հետազոտության մասին հաղորդում է PLOS Biology պարբերականը: