Խմել հակահիստամինային դեղամիջոցներ եւ հեռու մնալ ծաղկափոշուց՝ այս կանոնները գիտի յուրաքանչյուր ոք, ով տառապում է գարնանային տենդով, որը նաեւ հայտնի է որպես ալերգիկ ռինիտ: Սակայն որպեսզի գարնանը հնարավոր լինի ավելի հեշտ շնչել, ի նկատի ունեցեք նաեւ գարնանային ալերգիայի մի քանի անսպասելի հարուցիչներ, որոնց մասին հաղորդում է Fox News-ը:
Մրգեր
Մրգային շուկան կարող է ամրապնդել ձեր իմուն համակարգը, բայց նաեւ կարող է այն չափից դուրս գրգռել: Երբ շրջակայքում լիքը ծաղկող ծառեր են, խոտ եւ ծաղկափոշի, ձեր իմուն համակարգը սկսում է արձագանքել ամեն ինչին, ինչը փոքր-ինչ ալերգեն է հիշեցնում, ասում է Անջու Պետերսը Չիկագոյի Northwestern Memorial հիվանդանոցից: Ակնհայտ օրինակ է մրգային փոշին: Կեղեւով մրգերը կարող են բարդացնել ալերգիայի ախտանիշները, քանի որ հիմնական ալերգենները գտնվում են կեղեւում: Այդ պատճառով Պետերսը խորհուրդ է տալիս մաքրել կեղեւը կամ կոմպոտ եփել:
Ալկոհոլ
Ալկոհոլը լայնացնում է քթի անոթները եւ կարող է բարդացնել ալերգիայի ախտանիշները: Գինին ալերգիայի ժամանակ կարող է նույնիսկ ավելի վատ լինել, ասել է Պետերսը:
Սթրես
Սթրեսն ինքն իրենով ալերգիա չի առաջացնում, սակայն կարող է սրել ախտանիշները: Այդ իսկ պատճառով ինքներդ ձեզ մի քիչ ժամանակ հատկացրեք, ասում է Պետերսը: Մի քանի օր աշխատանքից հանգիստ վերցրեք, զբաղվեք յոգայով եւ մեդիտացիա արեք:
Մազերի խնամքի միջոցներ
Մազերի խնամքի համար նախատեսված գելերը, լաքերը ձգում են փոշին, որը կուտակվում է մազերում, ասում է Նյու-Յորքի ալերգիայի եւ ասթմայի կենտրոնի բժշկական տնօրեն Քլիֆօրդ Բասեթը:
Բժիշկ Բասեթը խորհուրդ է տալիս հնարավորինս չօգտագործել լաքեր, գելեր եւ սփրեյներ: Իսկ եթե առանց դրանց չեք կարող հարդարել մազերը, ապա ամեն օր լվացեք գլուխը, որպեսզի քնելուց առաջ ալերգենները լվացվեն մազերի վրայից:
Ամպրոպ
Այստեղ ամեն ինչ ավելի պարզ է: Ամպրոպի ժամանակ տանից դուրս մի եկեք եւ ամուր փակեք պատուհանները:
Խոնավություն
Ապրիլին խոնավությունը բարձր է, իսկ փոշու տզերը սիրում են խոնավությունը: Օդի չորացուցիչ օգտագործեք՝ օդի խոնավությունը 40-45% մակարդակի վրա պահելու համար։
Սենյակային բույսեր
Սենյակային բույսերը չափից ավելի հաճախ ջրելով, դուք կարող եք նպաստել սենյակում բորբոսի առաջացմանը, որը ձեր ալերգիայի ախտանիշները նույնիսկ ավելի արտահայտված կդարձնի, քան փողոցում, ասում է Բասսեթը:
Սենյակային օդափոխիչներ
Սենյակում ալերգեններն ավելի շատ են քան փողոցում, քանի որ ալերգենները կարող են տուն ներթափանցելով մնալ այնտեղ, ասում է ալերգիայի, ասթմայի եւ իմունոլոգիայի ամերիկյան քոլեջի նախագահ Ջեյմս Սաբլեթթը: Իսկ օդափոխիչն ուղղակի քշում է դրանք մի տեղից մյուսը՝ օդ բաձրացնելով: Եթե դուք առանց օդափոխիչի չեք կարող, ապա մի լավ մաքրեք այն նախքան միացնելը:
Առավոտյան ցնցուղ
Եթե ձեր քիթը փակված է, ապա ցնցուղ կարելի է ընդունել ոչ թե առավոտյան, այլ երեկոյան՝ քնից առաջ: Այս դեպքում դուք ձեր հետ անկողին կմտցնեք ավելի քիչ ալերգեններ:
Եթե դուք առանց առավոտյան ցնցուղի չեք կարող, ապա քնելուց առաջ գոնե լվացեք երեսը տաք ջրով, ասում է Բասեթը:
Գարնանային մաքրություն
Գարնանային մաքրությունը պետքական բան է, սակայն ոչ նրանց համար, ովքեր ալերգիա եւ ասթմա ունեն: Փոշին, միջատները եւ տզերը կարող են դառնալ ախտանիշների սրացման պատճառ: Գտեք որեւէ մեկին, ով ձեր փոխարեն մաքրություն կանի, երբ դուք տանը չեք:
Շուն
Եթե դուք շնից ալերգիա չունեք, ապա դա չի նշանակում, որ նա չի կարող հանդիսանալ ախտանիշների սրացման պատճառ: Փողոցում զբոսանքից հետո նա կարող է իր հետ տուն բերել ծաղկափոշի, բորբոս եւ այլ ալերգեններ, որոնք ձեզ կստիպեն փռշտալ:
Այդ իսկ պատճառով պարբերաբար լողացրեք ձեր շանը եւ ոչ մի դեպքում անկողին մի թողեք:






