Արական սեռական հորմոն տեստոստերոնը ավելի մեծ դեր է խաղում տղամարդու կյանքում,քան ուղղակի սեռական հակման  ապահովումը. այն  օգնում է կարգավորել սրտի աշխատանքը եւ որոշակի դեր է խաղում սերմի առաջացման, ոսկրերի առողջության, էներգետիկ մակարդակի ապահովման, մկանային զանգվածի եւ  խտության մեջ:

Շատ տղամարդիկ են տարիքի հետ զգում տեստոստերոնի անբավարարություն, եւ նրանց նշանակում են փոխարինող թերապիա՝ հորմոնի մակարդակը կարգավորելու համար:

Մինչդեռ վերջին հետազոտությունը ցույց է տվել, որ եթե վատ է տեստոստերոնի ցածր մակարդակը, ապա այս հորմոնի շատ բարձր մակարդակը նույնպես կարող է վնասակար լինել:

JCEM  առաջատար հետազոտող Բու Բենգ Յեապը Արեւմտյան Ավստրալիայի համալսարանից եւ նրա գործընկերները բացահայտեցին, որ տեստոստերոնի իդեալական մակարդակը եւ ԴՀՏ (դեհիդրոտեստոստերոնի) բարձր մակարդակը կօգնեն տարիքի հետ պահպանել առողջությունը:

«Ծեր մարդիկ, ովքեր ունեին տեստոստերոնի միջին մակարդակ, ավելի երկար են ապրել, քան նրանց հասակակիցները, ովքեր ունեին այս հորմոնի ցածր կամ շատ բարձր մակարդակ», - ասաց նա, հաղորդում է Fox News-ը։

Հետազոտողներն ասյպիսի եզրահանգման եկան Ավստրալիայում, Պերտեում 70-ից 89  տարեկան 3690 տղամարդու կոհորտային վերլուծությունից հետո:  Տղամարդկանց տեստոստերոնը եւ  ԴՀՏ չափվել  է 2001-ից 2004 թվականների ընթացքում,  իսկ նրանց ապրելիությունը մինչեւ 2010 թվականի դեկտեմբերը:

Հետազոտողները բացահայտեցին,  որ տեստոստերոնի  ցածր մակարդակով տղամարդկանց ապրելիությունն ամենացածրն էր, նրանց հետեւում էին  տեստոստերոնի շատ բարձր մակարդակով տղամարդիկ: Ընդհանուր առմամաբ տեստոստերոնի միջին մակարդակով տղամարդիկ , որպես կանոն, ավելի երկար են ապրում: