Յոգայի համար նախատեսված գորգերում առկա քիմիական նյութերը կարող են անպտղության պատճառ դառնալ, պնդում են Harvard University-ի գիտնականները:

Խոսքը պոլիուրեթանային փրփուրի մասին է, որն օգտագործվում է ոչ միայն յոգայի համար նախատեսված գորգերում, այլեւ ավտոմեքենաների նստատեղերի, բազմոցների, համակարգչի առջեւ աշխատանքի համար նախատեսված հատուկ աթոռների եւ մի շարք այլ իրերի արտադրությունում:

Գիտնականները պարզել են, որ այդ նյութը կարող է ներթափանցել մարդու օրգանիզմ, հայտնվել օդում, իսկ այնտեղից՝ մարդու թոքերում: Եվ այն, պարզվում է, կարող է հանգեցնել հղիության հետ կապված խնդիրների:

Մասնագետները նշում են, որ իրենց հետազոտությանը մասնակցել են Բոստոնի կլինիկաներից մեկում բուժվող կանայք: Գիտնականները հաշվի չեն առել բոլոր գործոնները, որոնք կարող էին հանգեցնել այդ կանանց անպտղությանը: Ամեն դեպքում, նրանք երեխա ունենալու ցանկություն ունեցող զույգերին խորհուրդ են տալիս խուսափել յոգայի գորգերի եւ պոլիուրեթանային փրփուր պարունակող այլ նյութերի հետ շփումից: