Երկու քույրերի մոտ բժիշկները շատ վաղ տարիքում ծերունական տկարամտություն են հայտնաբերել։ Ավագը՝ էմիլին, 6 տարեկան էր, երբ նրա մոտ Ալցգեյմերի հիվբանդության այս տարատեսակն ախտորոշվեց։ Էմիլին մահացավ 21 տարեկանում։ Կրտսեր քրոջ՝ Սարայի մոտ հիվանդությունը հայտնաբերվել է 10 տարեկանում։ Այժմ նա 19 տարեկան է։

Բժիշկները կարծում են, որ Սարան եւս երիտասարդ տարիքում կհեռանա կյանքից։ Նա արդեն այժմ կորցրել է քայլելու, խոսելու կամ գրելու ունակությունը։ Այժմ նա շփվում է միայն պլանշետային համակարգչի միջոցով։ Ծնողները չեն կարողանում զսպել արցունքները, երբ պատմում են դուստրերի ճակատագրի մասին, որոնք մանուկ հասակում բախվել են սովորաբար տարեց մարդկանց բնորոշ հիվանդության հետ։

Երկու աղջիկներն էլ Նիման Փիքի С ենթատեսակի հիվանդությանն են զոհ դարձել։ Դա հազվադեպ հանդիպող նյարդադեգեներատիվ խանգարում է, որի հետեւանքով ճարպ է կուտակվում լյարդում, ուղեղում եւ  փայծաղում։ Աշխարհում այդ հիվանդությամբ ավելի քան 700 մարդ է տառապում։ Հիվանդությունն անբուժելի է, իսկ թերապիան միայն շարժվելուն եւ խոսքի զարգացմանն օգնելու համար է։

Աղջիկների մոտ հիվանդության առաջին նախանշաններն ի հայտ են եկել վաղ տարիքում՝ նրանք բավական անփույթ էին, հաճախ էին ընկնում եւ վնասվում։ Հետո նրանք մոռացկոտ դարձան, ինչը բնորոշ չէ նման երիտասարդ տարիքին։  Դրանից հետո ծնողներն ավագ դստերը ցույց են տվել բժշկներին, որոնք էլ հայտնել են սարսափելի ախտորոշման մասին։ Կրտսեր դստեր մոտ նմանատիպ ախտանշանները հաստատեցին վատագույն սպասումները։

Սարան 17 տարեկանում դադարել է քայլել եւ խոսել։ Այժմ պլանշետային համակարգիչն է նրան օգնում շփվել շրջապատի հետ։ Անցյալ ամիս նա մոռացել էր իր անունը։ Ծնողներն ամբողջ տանը «Իմ անունը Սարա է» գրություններ են փակցրել։ Մայրը աղջիկներին խնամելու համար ստիպված է  եղել հեռանալ աշխատանքից։ Նա ասել է, որ տկարամտությունը միշտ այնպիսի հիվանդություն է համարել, որը տարեց հասակում կարող է սպառնալ իրեն կամ ամուսնուն, սակայն ոչ դուստրերին։