Երբ խոսքը գնում է խոլեստերինի նորմալ մակարդակի մասին, համաձայն վերջին հետազոտությունների, մարզումները մարզասրահում հաղթում են քաշի կորստի այլ մեթոդներին:
The Journal of Applied Physiology-ս ամսագրում հրատարակված հետազոտությունում հեղինակները պնդում են, որ խոլեստերինի նորմալ մակարդակի համար կարեւոր է ոչ այնքան առողջ քաշի պահպանումը, որքան ակտիվ լինելը եւ պարբերաբար ուժային վարժություններ կատարելը:
Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի հետազոտողները նշել են, որ «օգտակար» խոլեստերինի՝ բարձր խտության լիպոպրոտեինների (ԲԽԼ) բարձր մակարդակը պաշտպանում է սրտի հիվանդություններից: Ի տարբերություն «վատ» խոլեստերինի՝ ցածր խտության լիպոպրոտեիների (ՑԽԼ), որոնք խցանում են արյունատար անոթները ճարպով, ԲԽԼ –ն օգնում է դուրս հանել խոլեստերինը օրգանիզմից: Մինչդեռ երբեմն միայն մակարդակների նորմալ փոխհարաբերությունը բավարար չի լինում, եւ վերջին հետազոտությունները բացահայտել են սրտի հիվանդությունների առաջացման դեպքեր հենց խոլեստերինի նորմալ մակարդակ ունեցող մարդկանց մոտ:
Առաջատար հետազոտող Կրիստիան Ռոբերտսը եւ Կալրիֆորնիայի համալսարանից նրա կոլեգաները փորձեցին պարզել, արդյոք ճիշտ է, որ կանոնավոր կերպով ուժային վարժություններ կատարող առողջ մարդկանց ԲԽԼ-ն ավելի առողջ է՝ ի տարբերություն նստակյաց կյանք վարող մարդկանց:
Հետազոտողներն ոսումնասիրություն իրականացրեցին 18-ից 30 տարեկան 90 տղամարդկանց շրջանում, որոնց բաժանեցին երեք խմբի՝ շաբաթական չորս անգամ ուժային վարժություններով զբաղվող նիհար տղամարդկանց, չափավոր գեր տղամարդկանց, ովքեր նույնպես շաբաթական չորս անգամ զբաղվում էին ուժային վարժություններով եւ չափավոր գեր մարդկանց, որոնց մոտ բացակայում էր մարզումների հստակ գրաֆիկը: Նրանք պարզեցին, որ սպորտով չզբաղվող տղամարդկանց ԲԽԼ-ն չի գործում ճիշտ նույն կերպ, ինչպես առանց ավելորդ քաշի տղամարդկանց ԲԽԼ-ն:
Արդյուքները դրական էին նաեւ կանոնավոր կերպով ուժային վարժություններով զբաղվող չափավորր գեր տղամարդկանց մոտ, վերջինս ցույց տվեց. նորմալ քաշի պահպանումը ոչ այնքան կարեւոր է «առողջ» խոլեստերինի մակարդակի պահպանման համար, ինչքան ակտիվ կենսակերպը եւ կանոնավոր ուժային մարզումները: Բացի դրանից, հետազոտողները մշակեցին ծանրությունների բարձրացման հատուկ ծրագիր, որն, անկախ մարդու քաշից, նույնքան արդյունավետ է, ինչքան հակաօքսիդանտները: Այստեղից հետեւություն՝ կանոնավոր ուժային մարզումները կարող են լավացնել ԲԽԼ ֆունկցիան եւ պաշտպանել նույնիսկ գեր մարդկանց սիրտը հիվանդություններից:






