Այրոցի դեմ առանց դեղատոմսի վաճառվող դեղամիջոցները, որոնք ընդունում են միլիոնավոր մարդիկ, 250 տոկոսով բարձրացնում են ստամոքսի քաղցկեղի զարգացման հավանականությունը։ Նման եզրակացության են հանգել Լոնդոնի Համալսարանական քոլեջի գիտնականները։

Նրանք պարզել են, որ այրոցի դեմ հաբերը՝ պրոտոնային պոմպայի ինգիբիտորները, որոնք տարածված են ամբողջ աշխարհում, այնքան էլ անվնաս չեն, որքան կարող են թվալ։ Պարզվել է, որ դրանց կանոնավոր ընդունում ավելի քան կրկնակի ավելացնում է ստամոքսի քաղցկեղի հավանականությունը։ Իսկ եթե մարդիկ ընդունում են այդ հաբերը երկար ժամանակ, ապա հավանականությունը բարձրանում է 5 անգամ թերապիայի մեկ տարվա ընթացքում, ու 8 անգամ՝ այդ հաբերը  երեք տարի անընդմեջ ընդունելուց հետո։

Գիտնականների կարծիքով, ստամոքսի քաղցկեղի հավանականությունը բացատրվում է նրանով, որ այրոցի դեմ հաբերը խթանում են գաստրին կոչվող հորմոնը, որը սադրում է քաղցեղային բջիջների աճ։

Պրոտոնային պոմպայի ինգիբիտորների կատեգորիայի դեղամիջոցները լայնորեն կիրառվում են աշխարհի բոլոր երկրներում։ Հիմնականում բժիշկները դրանք նշանակում են գաստրոէզոֆագեալային ռեֆլյուքսի դեմ պայքարի համար, որն այրոցի ամենածանր տարատեսակն է։ Հաճախ դրանք գնում ու ընդունում են առանց բժշկի դեղատոմսի։ Քաջ հայտնի է, որ այրոցի դեմ դեղամիջոցները խորհուրդ չի տրվում ընդունել երկար ժամանակ, սակայն դրանց ազատ վաճառքը կարող է մարդկանց դրդել այդ հաբերը գնելուն ու ընդունելուն։

Վերջին հետազոտությունները արդեն այրոցի դեմ դեղամիջոցների երկարատեւ ընդունումը կապակցել են ծերունական թուլամտության, ինֆարկտների ու երիկամների խնդիրների հետ։ Նոր հետազոտության ընթացքում, որին մասնակցել է Հոնկոնգի 63 հազար բնակիչ, այդ տեղեկությունը հաստատվել է։ Սկզբնական փուլում հետազոտության բոլոր մասնակիցները անցել են հակաբիոտիկներով թերապիա՝ H. Pylory բակտերիաները ոչնչացնելու համար, որոնք կապակցված են ստամոքսի քաղցկեղի հետ; Այսպիսով, դրանց ազդեցությունը դիտարկումների արդյունքների վրա բացառված էին։ Բուն հետազոտությունը 7 տարի է շարունակվել։