Վաղածին երեխաների մոտ ուշադրության պակասի եւ հիպերակտիվության համախտանիշը (ՈՒՊԿՀՀ) 3 անգամ ավելի արագ է զարգանում:
Նույնը վերաբերում է ծնվելիս քաշի դեֆիցիտ ունեցող երեխաներին: Նման եզրակացության են հանգել Federal University of Rio Grande do Sul-ի (Բրազիլիա) գիտնականները՝ 1287 երեխայի մասնակցությամբ 12 ուսումնասիրության արդյունքում:
Գիտնականների կարծիքով` վաղածին երեխաների մոտ ՈՒՊԿՀՀ-ի տարածվածությունը կարող է կապված լինել երեխայի վաղ լույս աշխարհ գալու հետ,ինչը բորբոքային պրոցեսների եւ օրգանիզմում հորմոնալ փոփոխությունների պատճառ է դառնում, որոնք էլ իրենց հերթին՝ ՈՒՊԿՀՀ-ի պատճառ:
Վաղաժամ ծննդաբերման պատճառները կարող են տարբեր լինել. մոր բժշկական պատմությունը, նրա վատ սովորությունները, ինչպես նաեւ սնունդը:
Նշենք, որ, որպես կանոն, հղիությունը տեւում է մոտ 40 շաբաթ, բայց եթե երեխան ծնվում է 37-րդ շաբաթից հետո, դա նորմ է համարվում: 37-րդ շաբաթից առաջ ծնված երեխաները դասվում են որպես վաղածին:






