Թթվային ռեֆլյուքսը, որը կոչում են նաև այրոց, մոտավորապես 2-3 տոկոսով բարձրացնում է կոկորդի, նշիկների ու սինուսների քաղցկեղի զարգացման հավանականությունը, հատկապես տարեցների մոտ, վստահեցնում են   Tulane University School of Medicine համալսարանի գիտնականները։

Նրանց խոսքով՝ գաստրոէզոֆագեալային ռեֆլյուքսային հիվանդությունից (ԳԷՌՀ)տառապող տարեց հիվանդները պետք է ավելի հաճախ ստուգվեն՝ գլխի ու վզի ուռուցքների հայտնաբերման համար։  

ԳԷՌՀ-ն  առաջանում է , երբ ստամոքսահյութը հայտնվում է կերակրափողի մեջ։ Հայտնի է, որ թթվային ռեֆլյուքի դեմ դեղամիջոցների ընդունումը ավելի է բարձրացնում քաղցկեղի առաջացման ռիսկը։ Անցած ամիս հրապարակվել են գիտնականների հետազոտությունների արդյունքները, որոնք ցույց են տվել, որ այրոցի դեմ հաբերի կանոնավոր ընդունումը կրկնակի բարձրացնում է ստամոքսի քաղցկեղի առաջացման հավանականությունը։

Նոր հետազոտության հեղինակները հանգել են այն եզրակացության, որ ԳԷՌՀ-ն  կապակցված է մարսողական տրակտի ու շնչառական ուղիների վերին մասում չարորակ նորագոյացությունների զարգացման հետ։ Ու չնայած լրացուցիչ ռիսկը մեծ չէ, բայցևայնպես այն անտեսել պետք չէ ։

Ըստ վիճակագրության՝ շնչառական ու մարսողական համակարգի վերին մասի ուռուցքներից   աշխարհում տարեկան մահանում է 360 000 մարդ։ Ընդ որում ԳԷՌՀ-ից տառապում է մեր երկրագնդի բնակչության 10-30 տոկոսը, ու հիմնականում թթվային ռեֆլյուքսը նկատվում է տարեց մարդկանց մոտ, որոնք ավելորդ քաշի խնդիր ունեն։ Շատերը ժամանակ առ ժամանակ այրոցի խնդիր են ունենում ։ Եթե ԳԷՌՀ-ն նկատվում է շաբաթական երկու անգամից հաճախ, ապա այդ խանգարումը համարվում է չափավոր։