Գիտնականները Հյուսիսային Ամերիկայի ռադիոլոգիական միությանը ներկայացրեցին հետազոտություն, որտեղ 18 հասուն առողջ մարդիկ էներգետիկ ըմպելիքի օգտագործումից մեկ ժամ առաջ եւ հետո անցնում էին մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա: Հետազոտության ժամանակ օգտագործվող ըմպելիքը պարունակում էր ինչպես տաուրին(400 մգ/100 մլ), այնպես էլ կոֆեին (32 մգ/100 մլ):
Հետազոտողները բացահայտեցին, որ էներգետիկ ըմպելիքների օգտագործումից հետո մասնակիցները զգացել են սրտի ձախ փորոքի կծկումների հաճախության ավելացում, որը թոքերից թթվածնով հագեցած արյուն է ստանում, տեղեկացնում է Fox News-ը։
«Մինչ օրս մենք հստակ չգիտեինք, թե ինչ ազդեցություն են թողնում այդ էներգետիկ ըմպելիքները սրտի աշխատանքի վրա», - ասաց Գերմանիայի Բոննի համալսարանի սրտանոթային վիզուալիզացիայի բաժնի բժիշկ Յոհանս Դոռները։ «Պետք է զգուշաանալ սրտի վրա պոտենցիալ վտանգավոր ազդեցություններից, հատակապես դեռահասներին եւ երիտասարդներին, բայց էներգետիկ ըմպելիքների վաճառքը չի վերահսկվում», - նշեց նա։
Դոռներն ասաց, որ երկարատեւ հետազոտություններ են պետք ՝ էնեգետիկ ըմպելիքների երկարատեւ կիրառման ազդեցությունները գնահատելու համար, հատկապես սրտանոթային հիվանդություններով տառապող մարդկանց վրա:






