Ուոլթեր Ռիդի անվան ռազմաբժշկական ազգային կենտրոնի (WRAIR) հետազոտողները, որոնք աշխատում են ՄԻԱՎ (MHRP) հետազոտությունների ծրագրում, նյութ են մշակել, որն արգելափակում է հերոինի ազդեցությունը: Դեղամիջոցն արդեն թեստավորել են կենդանիների՝ լաբորատոր մկների եւ առնետների վրա:

Մարմնի մեջ ընկնելով՝ «պատվաստանյութը» հակամարմիններին ազատում է, որոնք ափիոնային մոլեկուլներին խոչընդոտում են անցնել հեմատո-էնցեֆալիկ արգելքը: Թմրակախվածություն ունեցողի համար դա նշանակում է, որ անկախ ստացած դոզայից՝ նա թմրանյութի փսիխոակտիվ էֆեկտ չի զգա: Պատվաստանյութի բաղադրության մեջ ադյուվանտ է մտնում՝ Army Liposome Formulation համալիր, որը մեծացնում է տոքսինների (տվյալ դեպքում ափինոյաին շարքի թմրանյութերի) նկատմամբ իմունային պատասխանը:

Journal of Medicinal Chemistry ամսագրում հրապարակված հետազոտության մեջ նշվում է, որ դեղամիջոցը կանխում է ոչ միայն հերոինի հայտնվելը ուղեղ, այլեւ ափիոնային շարքի այլ նյութերի՝ գիդրոկոդոնի, օկսիկոդոնի, գիդրոմորֆոնի, օկսիմորֆոնի եւ կոդեինի, այն նվազեցնում է հերոինի մեծ դոզաների տոքսիկ ազդեցությունը, որի շնորհիվ դառնում է գերդոզավորման բուժման եւ կանխարգելման լավ դեղամիջոցի թեկնածու:

Դեղամիջոցի հակամարմնները, որոնք մշակում է WRAIR-ը, չեն կապվում մի շարք այլ ափիոնայինների հետ՝ մեթադոնի, բուպրենորֆինի, տրամադոլի, ֆենտանիլինի եւ այլն:

Մեթադոնի եւ բուպրենորֆինի հետ կապվելու WRAIR-ի հակամարմինների անընդունակությունը թույլ է տալիս դրանք միաժամանակ օգտագործել մեթադոնային եւ բուպրենորֆինային փոխարինող թերապիայի հետ:

Մի քանի տարի կպահանջվի, որպեսզի նոր «պատվաստանյութի» կլինիկական հետազոտություններն ավարտվեն եւ շուկա դուրս բերեն: Հիմա դեղի հեղինակները ֆինանսավորում են փնտրում, մշակումը կշարունակի Opiant Pharmaceuticals դեղագործական ընկերությունը:

Ավելի վաղ հերոինային կախվածության դեմ պատվաստանյութի ստեղծման մասին հայտնել էին Սքրիփսի համալսարանի հետազոտողները: