160 000 արագ սննդի ռեստորաններով, 24-ժամյա մեքենա վարելով եւ հագեցած ճարպերով սննդով երկրում ճարպոտ սննդից խուսափելը եւ նիհարելը իսկական պայքար է գայթակղության հետ: Բազմաթիվ սննդային հավելումների, արագ դիետաների եւ ճարպերի այրման բոլոր միջոցների հետ միասին մարդիկ արագ նիհարում են, սակայն կիլոգրամները նաեւ արագ հետ են վերադառնում:
Իսկ միգուցե մեկընդմիշտ ճարպից ազատվելու միջոց կա: Համաձայն PLoS ONE ամսագրում հրապարակված վերջերս կարարված հետազոտության, եթե ապրել մեծ բարձրության վրա, ապա կարելի է լեպտինի եւ ախորժակի կառավարմանը մասնակցող այլ հորմոնների միջոցով ճնշել քաղցը՝ կիսով չափ իջեցնելով ճարպակալման վտանգը, հաղորդում է The Medical Daily-ն:
Եվ այսպես, ուղղակի լեռներ գնալով քաշի դեմ պայքարելը կարող է նպատակահարմար լինել: Ծովի մակարդակից բարձրությունը նիհարելու առումով կարող է մեզ օգտակար լինել: Որպես կանոն ծովի մակերեւույթի մակարդակից բարձր բարձրությունների վրա ապրող մարդիկ առողջ եւ բարեկազմ են:
Վերջերս հետազոտողները հետեւել են 100 000 զինծառայողների՝ կանաց եւ տղամարդկանց, որոնք ծառայության մեջ են գտնվել ամենաքիչը 2 տարի 2006թ.-ի հունվարից, մինրեւ 2012թ.-ի դեկտեմբերը: Այս ժամանակահատվածի ընթացքում նրանք բարձր (ծովի մակարդակից 1,2 եւ ավելի կմ բարձր) եւ ցածր (1000մ եւ ավելի ցածր) բարձրությունների վրա առաջադրանքներ են ստացել: Բոլոր մասնակիցնելը ավելորդ քաշ են ունեցել, բայց չեն տառապել ճարպակալումով՝ մարմնի զանգվածի ցուցանիշը(ՄԶՑ) 25 կամ ավելի ցածր է եղել, սակայն 30-ից ոչ ավելի:
Արդյունքները ցույց են տվել, որ մեծ բարձրությունների վրա ծառայած ավելորդ քաշով մարդիկ 41%-ով ավելի քիչ են հակված ճարպակալման, քան ցածր բարձրությունների վրա ծառայածները:






