Մենք գիտենք, որ սովից տանջվելը վատ է, բայց այնուամենայնիվ հավատում ենք, որ պետք է միայն հյութ խմել: «Դիետաների եւ արտաքին տեսքի հանդեպ մեր մոլուցքը բերել է ուտելիքի նկատմամբ անառողջ վերաբերմունքի համաճարակի»,- ասում է «Կեր այն, ինչ սիրում ես, սիրիր այն, ինչ ուտում ես» գրքի հեղինակ, բժիշկ Միշել Մեյը:
Որպեսզի ձեր դիետան ձեզ չվնասի, մտածեք, թե ինչն է դրա մեջ այդքան սարսափելի, առաջարկում է Fox News-ը:
Խնդիր N1. Դուք կուրորեն ենթարկվում եք կանոններին
Որոշ կանայք ուտելիքին վերաբերվում են ինչպես անկանխատեսելի շնիկի, որին պետք է դաստիարակել: Օրինակ նրանցից մեկը փակցրել է սնվելու կանոնների ցանկը սառնարանի վրա:
Մյուսը ճանապարհորդելիս մի ամբողջ ճամպրուկ պրոտեինային սալիկներ է վերցնում, որպեսզի հյուրանոցի կասկածելի սննդով չգայթակղվի: Վերջերս մի երկիր սնունդ ներմուծելիս նրա մոտ խնդիրներ էին առաջացել. նա ցնցված էր, հիստերիայի մեջ էր եւ լաց էր լինում: Պաշտոնյաները այնպես էին ցնցվել, որ թույլ տվեցին նրան պահպանել սալիկները:
«Ես իմ այցելուներին խորհուրդ եմ տալիս զանազան սնունդ ուտել»,- ասում է հոգեբանության դոկտոր Սյուզեն Ալբերտսը: Դա օգտակար է սննդային եւ էմոցիոնալ տեսակետներից:
«Քչից սկսեք,- խորհուրդ է տալիս նա: Հացի կտոր: Շաբաթը մեկ անգամ մակարոն: Երբ դուք տեսնեք, որ ոչ մի վատ բան տեղի չի ունենում, բազմազանությունը այդքան սարսափելի չի թվա: Դա նույնիսկ կարող է ձեզ դուր գալ»:
Խնդիր N2. Դուք ձեզ չեք վստահում
Վստահությունը շատ բան արժե, երբ դուք գայթակղության բախվելով ճիշտ եք վարվում: Ահա, օրինակի համար Ռեյչելը Նյու-Յորքից՝ նա հազարավոր տարատեսակ խորամանկություններ ունի:
«Ես ուտելիքի երկու պատառների միջեւ ընկած ժամանակը չափելու համար ժամանակացույց եմ օգտագործում,- պարզաբանում է նա: Վերջում ես սառեցնում եմ ուտելիքի մնացորդները, որպեսզի դրանք չուտեմ:
Դա մեր մեղքը չէ, որ մենք չենք կարողանում դիմակայել չիփսերին եւ կոնֆետներին: Դա ընդամենը կենսաբանություն է: Ածխաջրերի օգտագործումը, որոնք առկա են պիցցայում եւ կեքսերում, բարձրացնում է լավ տրամադրության հորմոն սերոտոնինի քանակությունը:
«Նախքան որեւէ բան ուտելը հարցրեք ձեզ – իմ մարմինը արդյո՞ք վառելիքի կարիք ունի»,- ասում է Մեյը:
Եթե այնուամենայնիվ դուք ցանկանում եք ուտել, ապա ունկնդրեք ձեր ցանկություններին: Մի փոքր խնջույքը կարող է օգնել խուսափելու ավելի կոպիտ սխալներից հետագայում, ասում է բժիշկ Մեյը: Իսկ ինչ վերաբերվում է, թե որքան ուտել, օրգանիզմը այդ հարցին նույնպես կարող է պատասխանել:
«Անհրաժեշտ է ուտել այնքան, որպեսզի ձեզ լավ զգաք, այլ ոչ թե մինչեւ կոկորդ «լցված»»,- ասում է բժիշկ Մեյը:
Խնդիր N 3. Դուք պատժում եք ձեզ
Պատկերացրեք, որ ձեր ընկերը, այն բանից հետո երբ դուք սխալվել եք, ձեզ անպիտան է անվանում: Դուք պատրաստ եք սպանել նրան: Նույն բանը մենք կատարում ենք մեզ հետ, երբ համարձակվում ենք մի կտոր թխվածք վայելել:
Խնդիր N 4. Դուք ուզում եք ոսկրոտ լինել
«Կանանց մեծամասնության համար սննդի սահմանափակման առաջին պատճառը սեփական անբավարարվածության զգացողությունն է»,- ասում է Այդահո նահանգի համալսարանի հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր Մերի Պրիչարդը: «Կանանց 90%-ին դուր չի գալիս այն, ինչ իրենք տեսնում են հայելու մեջ»:
Բարեկազմ լինելու ցանկության մեջ ոչ մի վատ բան չկա: Սակայն օրգանիզմը անհրաժեշտ սննդանյութերից զրկելը իբրեւ թե հանուն առողջության՝ վտանգավոր խաղ է: Որքան էլ տարօրինակ թվա, դա կարող է տհաճ հետեւանքներ ունենալ:






