Խաղողի կազմի մեջ մտնող միացությունը  կարող է արդյունավետ գործիք դառնալ դեպրեսիայի դեմ պայքարում։

Խոսքը դիհիդրոկոֆեինային թթվի եւ մալվիդին–3–Օ-գլյուկոզիդի մասին է, որոնց կապը դեպրեսիայի հետ պարզել են  Icahn School of Medicine at Mount Sinai-ի գիտնականները:

Դեպրեսիայի դեմ հիմնական դեղամիջոցները օգնում են միայն դեպքերի կեսի ժամանակ եւ հաճախ լուրջ կողմնակի ազդեցություն են ունենում: Հետեւաբար այս միացության օգտագործումը կարող է շատ օգուտ տալ:

Ներկայումս գոյություն ունեցող հակադեպրեսանտները ուղղված են սերոտոնինի, դոֆամինի եւ այլ նեյրոմեդիատորների կարգավորմանը: Իսկ դեպրեսիան կապված է մի շարք այլ պատճառների հետ: Օրինակ խաթարվում է իմունային համակարգի աշխատանքը, ինչպես նաեւ խախտվում է նեյրոնների միջեւ ազդակների փոխանցման գործընթացը: Խաղողի մեջ պարունակվող նյութերը օգնում են այն ժամանակ, երբ ավանդական դեղերը անզոր են, պարզվել է Nature Communications-ում հրապարակված հետազոտության մեջ:

Մասնագետները հայտնաբերել են, որ  խաղողահյութի մեջ պոլիֆենոլների եւ խաղողի կորիզների համադրությունը արդյունավետորեն նվազեցնում է փորձերի ժամանակ մկների մոտ դեպրեսիայի ախտանշանների արտահայտվածությունը: Գիտնականները հույս ունեն, որ հայտնաբերված միացությունների եւ գոյություն ունեցող դեղամիջոցների համադրոթյունը կօգնի հաղթել դեպրեսիային: