ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մայիսի 5-ին հանդիպեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի կոլեկտիվի հետ, շնորհակալություն հայտնեց համատեղ աշխատանքի համար եւ հետագա հաջողություններ մաղթեց: Այս ամսին NEWS.am Medicine-ին հայտնեցին ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունից։

Հանդիպմանը ներկա էր նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդը: Վեհափառ Հայրապետը բարձր գնահատեց Արմեն Մուրադյանի ներդրումը  «Իզմիրլյան» կենտրոնի կայացման եւ զարգացման գործում։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նորանշանակ նախարարին հայրապետական իր օրհնությունը տվեց` հույս հայտնելով, որ նա իր ներդրումը կունենա նաեւ երկրի առողջապահության ոլորտի զարգացման գործում:

Արմեն Մուրադյանը շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ գործընկերներին բարեմաղթանքների համար։